103news.com
World News
Февраль
2018

ՄԽ-ն ցանկանում է ուժեղացնել թուլացած դիրքերը և թույլ չտալ ռազմական գործողությունների վերսկսում. Ստյոպա Սաֆարյան

0

Մինսկի խմբի թիվ մեկ մտահոգությունը թույլ չտալ, որպեսզի իրավիճակը դուրս գա վերահսկողությունից և վերաճի ռազմական գործողությունների, ինչի միտումը կա: Այս մասին  Tert.am-ի հետ զրույցում ասաց Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստյոպա Սաֆարյանը և նկատեց, որ Ադրբեջանը շարունակվում է սպառազինվել, պատրաստվում է նոր խմբաքանակ ձեռք բերել Ռուսաստանից և նոր ռազմատեխնիկական համագործակցության պայմանագրի շուրջ է բանակցում:  

Նա նշեց, որ Մինսկի խումբը հասկանում է, որ եթե ոչ այս տարի, ապա առաջիկայում հնարավոր է նման փորձ արվի: «Հրադադարի ռեժիմի խախտումները մի կողմից, մյուս կողմից բանակցային գործընթացի բացակայությունը արդեն իսկ ռիսկ են ստեղծում: Մինսկի խումբը ցանկանում է  օպերատիվ լուծել մի քանի խնդիր: Նախ` ուժեղացնել իր թուլացած դիրքերը, որոնք շատ թուլացել են 2012 թվականից հետո, երբ ըստ էության, պրոցեսը կանգ է առել. 2014 թվականին ԱՄՆ նախագահության կողմից փորձ արվեց ակտիվացնել գործընթացը, բայց դա առանձնապես պտուղներ չտվեց»,-ասաց նա:

Ստյոպա Սաֆարյանը հղում կատարեց ԵԱՀԿ-ի նոր գործող Իտալիայի նախագահողի հայտարարությանը, ըստ որի` ձգձգվող հակամարտությունները լինելու են իր առաջնահերթություններից մեկը: «Իհարկե, ես չեմ հավատում, որ այդքան միամիտ են, որ մտածում են, թե կարող են բանակցային գործընթացում բեկում արձանագրել, քանի որ դրա համար և՛ միջավայր չկա, և՛ գործիքները չկան: Մի խնդիր կա, որը պետք է օպերատիվ լուծել` խաղաղությունը պահպանելու և ռազմական գործողությունների վերսկսումը բացառելու համար»,-ասաց նա և նշեց, որ պետք է արագ կյանքի կոչել մշտադիտարկման կարողությունների ընդլայնումը: Նա կարծում է, որ այդ հարցի իրականացումից հետո գուցե անցում կատարեն հետաքննական մեխանիզմների տեղադրմանը, բանակցային գործընթացի ակտիվացմանը:

«Ադրբեջանը, իհարկե, խորամանկության է դիմել, ձևական առումով ոչ էական քայլ կատարելով և համաձայնելով մշտադիտարկման կարողությունների ընդլայնմանը, և ակնկալվում է, որ դրա դիմաց կստանա առարկայական բանակցություններ»,-ասաց նա:

Ամեն դեպքում, վերլուծաբանը նշեց, որ առանձնապես մտահոգիչ զարգացումների պետք չէ սպասել, և բանակցային գործընթացի վերսկսմանը զուգահեռ հայկական կողմը լուրջ անելիք ունի` դա ֆորմատի լիարժեք վերականգնումն է, այսինքն` Արցախին գործընթացում ներգրավումը և երկրորդը` Հայաստանը պետք է աստիճանաբար Մինսկի խմբի հետ համատեղ առաջ մղի պայմանավորվածությունների մյուս կետերի իրագործումը:

«Պետք չէ բանակցային գործընթացի վերսկսմանը վատ նայել, դա թույլ է տալիս Հայաստանին և Մինսկի խմբին շատ խնդիրներ լուծել, հատկապես, երբ Մինսկի խմբի և Հայաստանի շահերը համընկնում են` ռազմական գործողություններ վերսկսում թույլ չտալու, Մինսկի խմբի  դիրքերի ամրապնդման և նաև Վիեննայի պայմանավորվածությունները կյանքի կոչելու առումներով»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է դիտարկմանը, թե հնարավոր է, որ Ադրբեջանը խաղաղության դիմաց զիջումների պահանջ դնի, Ստյոպա Սաֆարյանը հիշեցրեց, որ կար ժամանակ, երբ Ադրբեջանը իսկապես փորձում էր հրամցնել տարածքներ խաղաղության դիմաց բանաձևը, սակայն ապրիլյան պատերազմը լավագույնս ցույց տվեց, որ նման բան չի կարող լինել: «Նույն ամերիկյան համանախագությունը պնդել է խնդրի համապարփակ կարգավորման մասին, ինչը ամենևին չի նշանակում` տարածքներ խաղաղության դիմաց: Ռուսական բանաձևն է ավելի շատ դա ենթադրում` տարածքներ խաղաղության դիմաց միջանկյալ կարգավիճակի տեսքով»,-ասաց նա և կրկին շեշտեց, որ բանակցային գործընթացից վախենալ և մտահոգվել պետք չէ, ընդհակառակը,  Հայաստանին էլ է պետք բանակցային գործընթացի վերսկսում:

Ստյոպա Սաֆարյանը նշեց, որ փետրվարի 8-ից 9-ը սպասվող համանախագահների տարածաշրջանային այցելությունը դեռևս չի նշանակում բանակցային գործընթացի վերսկսում, դա դիրքորոշումերի հստակեցում է, և որևէ բան չպետք է կաշկանդի Հայաստանին պնդելու իր շահերը: «Այսպիսով` սա միջնորդական գործունեության ակտիվացում է, որի նպատակն է թույլ չտալ ռազմական գործողությունների վերսկսում, ամրապնդել Մինսկի խմբի դերը հակամարտության կարգավորման գործում և կյանքի կոչել արդեն իսկ ձեռքբերված փոքր որոշումը»,-ամփոփեց նա:





Губернаторы России
Москва

Сергей Собянин рассказал, как 3D-технологии помогают столичным медикам





Москва

Можно ли перевестись из одной автошколы в другую в процессе обучения?


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Сергей Собянин заявил о продлении наземного метро Москвы в Тульскую область



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Игорь Бутман

#внутриджаза: Московский джазовый оркестр Игоря Бутмана и портал «Культура.РФ» запускают сериал о жизни джазового оркестра в VK Клипах




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

Подведены итоги конкурса «Мы верим твердо в героев спорта»

Подведены итоги конкурса «Мы верим твердо в героев спорта»

ГУАП на открытии XXIX Международного Биос-форума


Елена Веснина

«Теннисистки заслуживают зарабатывать на равных с мужчинами». Веснина выступила за соразмерные призовые



Новости Крыма на Sevpoisk.ru


Москва

Рентгенолог Чекалина усомнилась в целесообразности частых КТ при COVID-19



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России