103news.com
World News
Июнь
2024

«Անհատական օգնական» ծրագրի շահառու է դարձել Արցախից տեղահանված չորս ընտանիք. Վիվա-ՄՏՍ (լուսանկարներ)

0

Զեյնալյանների առօրյան և ապրելու օրակարգը փոխվել է առաջնեկի՝ Դավիթի լույս աշխարհ գալուց ամիսներ անց: Փոքրիկի մոտ ախտորոշվել է մանկական ուղեղային կաթված: Ծնողները երեխայի մոտ զարգացման խնդիրներ են նկատել հասակակիցների հետ համեմատության միջոցով: Դավիթի վերականգնողական բուժման հարցը դարձել է առաջնային և տևական: Արցախից Սյունիքի մարզի Կապան քաղաք տեղահանված ընտանիքի համար կարևոր աջակցություն է դարձել Վիվա-ՄՏՍ-ի և «ՍՈՐՍ» հիմնադրամի «Անհատական օգնական» ծրագիրը: Երիտասարդ ծնողների հոգսերը մասամբ մեղմվել են: Երկրորդ երեխայի՝ դստեր ծննդից հետո էլ սկսել են մտածել հետաձգված խնդիրների լուծման և նոր տուն ունենալու մասին:

Վիվա-ՄՏՍ-ի և «ՍՈՐՍ» հիմնադրամի համար կարևոր է ոչ միայն  ծրագրի արդյունավետ ընթացքը, այլև դրա շարունակական ազդեցությունը, մասնավորապես՝ երեխայի կայուն վարքագծի պահպանումը, սոցիալիզացիայի հետագա դինամիկան, անհատական օգնական-ընտանիք օղակում գործակցության պատրաստակամությունը և այլն: Այս ընտանիքում այդ նախադրյալները կան: Չորսամյա Դավիթի անհատական օգնականը՝ Ալվարդ Միրզոյանը, ֆիզիոթերապևտ է: Երեխային ճանաչում է դեռ Կապանի վերականգնողական կենտրոնում անցած բուժման կուրսերից: Այժմ էլ Դավիթի սոցիալիզացիայով է զբաղվում, զուգահեռաբար օգնում է մորը, որպեսզի մայրը նորածին դստեր խնամքի համար ազատ ժամանակ ունենա:

«Դավիթը տասն ամսական էր, երբ նկատեցինք, որ չի նստում: Իր հասակակիցների նման շարժուն չէր: Նյարդաբանն ախտորոշեց մանկական ուղեղային կաթված: «Անհատական օգնական» ծրագիրը շատ կարևոր է և´ Դավիթի, և´ ինձ համար: Դավիթը դարձել է ավելի համբերատար: Նույնը կարող եմ ասել նաև իմ մասին. նյարդերս ավելի հանգիստ են, գիտեմ, որ Դավիթը անհատական լավ օգնական ունի: Ես արդեն հասցնում եմ լիարժեք զբաղվել երկրորդ բալիկիս մեծացնելու հարցերով: Եթե կան մայրեր, որոնք բախվել են նույն խնդրին՝ թող չհուսահատվեն: Ինքս էլ հավատում եմ, որ Դավիթն անպայման քայլելու է», - ասում է մայրը՝ Արաքս Հարությունյանը:

Երիտասարդ տանտիրուհու ժամանակացույցը բավականին բեռնաթափվել է: Արաքսը  մասնակցել է դասընթացների և կատարելագործել վարսահարդարի հմտությունները: Ավելի հանգիստ է դստերը մեծացնելու հարցում, փորձում է ոգևորել ամուսնուն՝ կիսակառույց մի շինություն տուն դարձնելու հարցում:

 

Արդեն 8 տարի Վիվա-ՄՏՍ-ի և «ՍՈՐՍ» հիմնադրամի համագործակցության արդյունքում հաշմանդամություն ունեցող երեխաների համար իրականացվում է «Անհատական օգնական» ծրագիրը: Յուրաքանչյուր ընտանիքում 4 ամիս ներգրավվելով՝ փորձառու, վերապատրաստված անհատական օգնականները ամսական 60 ժամ երեխայի խնամք, զբաղվածություն և հմտությունների զարգացում են ապահովում։

Վերջին երեք տարվա ընթացքում «Անհատական օգնական» ծրագիրն ընդլայնել է աշխարհագրությունը՝ ներառելով նաև բոլոր մարզերը: Վերջին ծրագրում ընդգրկվել է նաև Արցախից տեղահանված 4 ընտանիք:





Губернаторы России
Москва

Собянин: МЦД продлят до Калужской, Смоленской, Тульской и Ярославской областей





Москва

Можно ли перевестись из одной автошколы в другую в процессе обучения?


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Собянин: МЦД продлят до Калужской, Смоленской, Тульской и Ярославской областей



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Олег Митяев

«Как здорово, что все мы здесь сегодня собрались»: Олег Митяев выступит в День тигра во Владивостоке




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

Подведены итоги конкурса «Мы верим твердо в героев спорта»

Подведены итоги конкурса «Мы верим твердо в героев спорта»

ГУАП на открытии XXIX Международного Биос-форума


ATP

Даниил Медведев обыграл Гаэля Монфиса и вышел во 2-й круг турнира ATP-500 в Пекине



Новости Крыма на Sevpoisk.ru


Москва

Аварийный дом снесли на улице Шматовский Городок в ступинском поселке Жилево



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России