103news.com
World News in Armenian
Январь
2018

Եթե միջազգային փաստաթղթերում կոռուպցիայի դեմ պայքարին անդրադարձ կա, չի նշանակում, որ նախորդող բոլոր քայլերը ձախողվել են. Ա. Հովհաննիսյան

0

Չէի ցանկանա կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետությունը գնահատել դատապարտված անձանց քանակով,  թերևս դա  արդյունավետության  գնահատման ամենավերջին  ցուցիչներից մեկն է: Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը՝ նկատելով, որ կոռուպցիայի դեմ պայքարը միշտ ենթադրում է համալիր միջոցառումների իրականացում: ԱԺ փոխխոսնակը համակարծիք չէ այն տեսակետի հետ, թե եվրոպացիները դժգոհ են ՀՀ-ում կոռուպցիայի դեմ պայքարից: Նրա խոսքով, եթե միջազգային փաստաթղթերում, այդ թվում երկկողմ համաձայնագրերում կոռուպցիայի դեմ պայքարին անդրադարձ կա, չի նշանակում, որ նախորդող բոլոր քայլերի ընթացքում պայքարը ձախողել է կամ հաջողություններ չեն արձանագրվել։

- ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումից հետո շատ է շրջանառվում այն տեսակետը, որ եվրոպացիները դժգոհ են ՀՀ-ում կոռուպցիայի դեմ պայքարից:

- Կոռուպցիայի դեմ պայքարը շարունակական  գործընթաց է: Ցավոք, դա երևույթ է, որը անհնար է իսպառ վերացնել: Դրա վկայություն են բազմաթիվ միջազգային իրավական փաստաթղթերը, որոնք անընդհատ անդրադառնում են այս խնդիրին, առաջարկում են լուծման նոր ուղիներ, փոփոխվում են անգամ կոնվենցիոնալ կարգավորումները: Եվ միջազգային փաստաթղթերում, այդ թվում՝ երկկողմ համաձայնագրերում կոռուպցիայի դեմ պայքարին անդրադարձը, չի նշանակում, որ նախորդող բոլոր քայլերի ընթացքում պայքարը ձախողել է կամ հաջողություններ չեն արձանագրվել կամ այս դեպքում, որ եվրոպացիները դժգոհ են ՀՀ-ում կոռուպցիայի դեմ պայքարից: Համաձայնագրում  դրսևորվում է կողմերի կամքը շարունակել համագործակցությունը կոռուպցիայի դեմ պայքարի հարցում:

- Կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակում ՀՀ-ն կոնկրետ ի՞նչ պարտավորություններ է ստանձնել:

- Համաձայնագրի շրջանակում կողմերը  պարտավորություն են ստանձնել համագործակցել  կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային համագործակցության ամրապնդման, կոռուպցիայի դեմ պայքարի և արդարադատության իրականացման ոլորտների հաստատությունների արդյունավետ գործունեության համար: Բացի դրանից, կողմերը պարտավորություն են ստանձնել արդյունավետորեն ներդնելու համապատասխան միջազգային ստանդարտները, մասնավորապես այն ստանդարտները, որոնք ամրագրված են ՄԱԿ-ի 2000 թվականի Անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ կոնվենցիայում եւ դրա երեք արձանագրություններում:  Բացի դրանից կողմերը  դրանից համագործակցություն է նախատեսվում Կանխարգելման և դրա դեմ պայքարի հարցերով ՄԱԿ-ի 2003 թվականի Կոռուպցիայի դեմ կոնվենցիային, Եվրոպայի խորհրդի կոռուպցիայի դեմ պայքարի երկրների խմբի (ԳՐԵԿՕ) և ՏՀԶԿ-ի առաջարկություններին համապատասխան, գույքի հայտարարագրման ոլորտում թափանցիկության ապահովման, խախտումների մասին տեղեկացնող անձանց պաշտպանության և իրավաբանական անձանց վերջնական շահառուների վերաբերյալ տեղեկությունների հրապարակման հարցերով:

-Կոռուպցիայի դեմ պայքարի տարբերակներից էր Ապօրինի հարստացման քրեականացման  մասին օրենքը,  ինչո՞ւ այն չի բավարում  եվրոպացիներին: Հիմնականում  այս օրենքում մատնանշվում է այն, որ  օրենքի դրսևորումը չի երևում, այսինքն՝ պատժվածներ չկան:

- Ես չեմ հանդիպել, որևէ աղբյուր, որում նշված կլինի, որ օրենքը չի  համապատասխանում եվրոպական չափանիշներին: Եթե կա այդպիսի տեղեկատվություն, խնդրում եմ տրամադրել: Ավելին՝ նախորդ տարի՝ դեկտեմբերին, ‹‹GovRisk›› հայտնի բրիտանական կազմակերպության կողմից իրականացվող այցելության շրջանակներում, երբ մեզ ներկայացվում էր բրիտանական փորձը, որն ի դեպ այս ոլորտում լավագույններից է, որպես փողերի լվացման դեմ պայքարի   լրացուցիչ մեխանիզմ դիտարկվում էր նաև ապօրինի հարստացման քրեականացումը, որի վերաբերյալ օրենսդրական նախագիծը Մեծ Բրիտանիայում ընդունվել է ընդամենը վերջերս: Ընդ որում, առաջարկվող լուծումները համանման էին մեր կարգավորումներին: Եթե Ձեր խոսքը վերաբերում է սոսկ օրենքով նախատեսված մեխանիզմներին, ապա դրանք բավարար են օրենքով հետապնդվող նպատակներին հասնելու համար: Ինչ վերաբերում է պատժվածներ լինելուն կամ չլինելուն, ապա այն սպասումը, որ օրենքի ընդունելուն  անմիջապես հետևելու էին հարուցված քրեական գործեր, ապա դա իրավաչափորեն բացառվում էր,  այն պարզ պատճառով, որ օրենքը հետադարձ ուժ չի կարող ունենալ և քրեական մարմինը չի կարող քննություն իրականացնել մինչև օրենքի ընդունումը ձեռք բերված գույքի վերաբերյալ:

- Օրենքում փոփոխություններ նախատեսվո՞ւմ են խստացումների տեսքով:

- Օրենքը գործում է վեց ամիս և օրենսդրական նոր փոփոխությունների խոսելը դեռ վաղ է:

- ԵՄ-ն մինչ շրջանակային համաձայնագիրն էլ զգալի գումարներ է տրամադրել ՀՀ-ում կոռուպցիայի դեմ պայքարի համար, բայց ի՞նչ արդյունք ունենք, ինչո՞ւ այսօր ունենք կոռուպցիայի դեմ պայքարի բազում հարթակներ,  որոնք ավելի  շատ են կոռուպցիոն դրսևորումների համար դատապարտված անձանցից:

- Նախ ես չէի ցանկանա կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետությունը գնահատել դատապարտված անձանց քանակով: Դա  թերևս  արդյունավետության  գնահատման ամենավերջին  ցուցիչներից մեկն է:  Կոռուպցիայի դեմ պայքարը միշտ ենթադրում է համալիր միջոցառումների իրականացում, դրա համար էլ մի շարք հարթակների ստեղծումը պատահական չէ: Բացի դրանից, ես կարևորում եմ նախորդ մեկուկես տարիների ընթացքում  կատարված աշխատանքը: Ընդլայնվել է հայտարարագիր ներկայացնող անձանց շրջանակը: Եթե նախկինում այդպիսի անձանց թիվը մոտ էր 500-էր, այժմ՝ 2000-ի  է հասել: Ստեղծվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, որը կսկսի գործել այս տարվա ապրիլից: Ընդունվել  են ապօրինի հարստացման քրեականացման, կանխիկ գործառնությունների սահմանափակման, ազդարարների պաշտպանության, և մի շարք այլ օրենսդրական նախագծեր, որոնք նախատեսում են գործուն մեխանիզմներ կոռուպցիայի կանխարգելման արդյունավետության բարձրացման համար: Այս քայլերը, մենք, բնականաբար, չենք դիտարկում, որպես կոռուպցիայի դեմ պայքարի վերջնական լուծումներ: Ու չկա նաև որևէ երկրի, որը կարող է փաստել, որ արձանագրել է վերջնական արդյունքներ կոռուպցիայի դեմ պայքարում: Դա է պատճառը, որ այս ոլորտում ձեռնարկվելիք  մեր քայլեր շարունակական են և դրանք մենք դիտարկում ենք մյուս միջոցառումների հետ համակարգային կապի մեջ: Շուտով բարեփոխվելու է շահերի բախման հայտարարագրման մեխանիզմները,  նախատեսվելու են նոր լրացուցիչ  գործիքակազմեր: Ես համոզված եմ, որ անկախ այս փուլում տրվող որակական գնահատականներից, կատարված ու կատարվելիք աշխատանքի շնորհիվ արձանագրվելու է տեսանելի արդյունք:





Губернаторы России
Москва

Собянин: Началось строительство нового тоннеля на Рублево-Архангельской линии метро





Москва

В Москве ежегодно состоялся юбилейный, всероссийский, патриотический гала-концерт «Проза и поэзия» «Россия - семья семей»


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Собянин: Началось строительство нового тоннеля на Рублево-Архангельской линии метро



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Фрэнк Синатра

Variety: производство фильмов Скорсезе про Иисуса Христа и Фрэнка Синатру отложили




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

Сборная команда Главного управления Росгвардии по Московской области вошла в тройку победителей на чемпионате Центрального округа

Чемпионат Центрального округа по летнему офицерскому троеборью завершился в Москве

Танцевальный день «Двигайся в такт» от спортивного клуба «Колибри» в ТРЦ «Нора»


WTA

Рахимова обыграла Биррелл и вышла во второй круг WTA 1000 в Пекине



Новости Крыма на Sevpoisk.ru




Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России