103news.com
World News in Armenian
Январь
2018

ՀՀԿ-ն վատ լուծում չի գտել. Արարատ Զուրաբյանի համար ակնհայտ է, որ Արմեն Սարգսյանը ՀՀ նախագահ ընտրվելու շատ լուրջ հնարավորություն ունի (տեսանյութ)

0

Իմանալով Հանրապետականի ընտրելու հնարավորությունները՝ իրենք վատ լուծում չեն գտել. ԱԺ-ում պատասխանելով Tert.am-ի հարցին, թե ինչպես է գնահատում Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից առաջադրված նախագահի պաշտոնում Արմեն Սարգսյանի թեկնածությունը, ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Արարատ Զուրաբյանը:

«Ես չեմ կարծում, որ ՀՀ փոփոխված Սահմանադրությամբ առաջին անգամ պառլամենտի կողմից ընտրվող նախագահի թեկնածուների մի առատ խումբ ունենք: Շատ չեն մարդիկ, ովքեր, գոնե իմ գնահատմամբ, կհամապատասխանեն այդ պաշտոնը կրելու և դրան ունակ լինելու հնարավորություններին»,-ասաց Զուրաբյանը և նկատեց, թե ՀՀԿ-ն ԱԺ-ում մեծամասնություն ունի ու ակնհայտ է, որ Արմեն Սարգսյանը շատ լուրջ հնարավորություն ունի ընտրվելու ՀՀ նախագահ:

«Նա ունի շատ լուրջ քաղաքական, դիվանագիտական փորձառություն, իսկ բացասականն այն եմ համարում, որ որոշ տարիներ չլինելով ՀՀ-ում՝ նա ինչ-որ չափով կտրված է եղել այն իրողություններից ու այն իրականությունից, որի մեջ մենք ենք ապրում»,-հավելեց Զուրաբյանը:

Նա հայտարարեց՝ սա ամենավատ ընտրությունը չէ, որ կատարել է ՀՀԿ-ն, բացի այդ, վստահ է, որ ընդունելի թեկնածու կլինի:

Հարցին, թե հնարավո՞ր է, որ «Ծառուկյան» խմբակցությունն ըստ այդմ էլ աջակցի նախագահի այս թեկնածուին, Արարատ Զուրաբյանը պատասխանեց, որ այս հարցը դեռ քննարկման առարկա իրենց մոտ չի դարձել:

«Եթե «Ծառուկյան» դաշինքն ունենա այլ թեկնածու, որն ավելի դրական դիտարկվի, կողմ կլինեմ: Շտապելու բան չկա, հետագայում մեր տեսակետները կարտահայտենք»,-ասաց նա։

Նա ընդգծեց, որ խմբակցություններին Սահմանադրությամբ տրված է թեկնածու առաջադրելու հնարավորությունը. «Չբացառենք, որ նման հնարավորություն առկա: Չի եղել նման քննարկում, և միայն քննարկումը կվերհանի մեր որոշումը»:

Հիշեցնենք, սակայն, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը հայտարարել էր, որ նախագահի թեկնածու իրենց դաշինքը չի առաջադրի, որովհետև մեծամասնություն չունեն, որ իրենց թեկնածուն անցնի:

Իսկ թե ըստ նրա՝ ձևականությո՞ւն է արդյոք, որ Արմեն Սարգսյանը դեռ վերջնական պատասխան չի տվել ՀՀԿ-ին ու նախագահ Սարգսյանին, Արարատ Զուրաբյանն արձագանքեց. «Ես այնքան էլ մեծ կարծիքի չեմ Հանրապետականի վերաբերյալ, բայց գոնե այս առումով նրանք, կարծում եմ, Արմեն Սարգսյանի հետ որոշակի խորհրդակցություն անցկացրած կլինեն և պարզած կլինեն, ուստի և այն, որ հայտարարվել է, և Արմեն Սարգսյանի կողմից էլ հերքում չի եղել, արդեն համաձայնության նշան է»:

Հարցին, թե համակարծի՞ք է այն դիտարկմանը, որ Արմեն Սարգսյանը բալանսավորող թև կլինի Արևմուտքի և Եվրասիական միության երկրների միջև, պատգամավորը պատասխանեց, որ Արմեն Սարգսյանի դիվանագիտական գործունեությունը որոշ առումով փակ է եղել, և պարզ չէ, թե նա ինչպիսի դիրքորոշում ունի՝ արևմտամե՞տ է, ռուսամե՞տ է, թե ոչ:

«Հանրապետականը փորձել է գտնել նաև որոշակի կոնսենսուսային թեկնածու, այնպիսին, որ մեծ ինչ-որ բաներ չառաջացնի»,-եզրափակեց նա:





Губернаторы России
Москва

Собянин: начато строительство тоннеля Рублево-Архангельской линии





Москва

Можно ли перевестись из одной автошколы в другую в процессе обучения?


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Собянин: начато строительство тоннеля Рублево-Архангельской линии



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Певец

Певец Алексей Глызин призвал молиться о здоровье госпитализированного Добрынина




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

Офицеры Управления Росгвардии по Ивановской области стали призерами Чемпионата Центрального округа

Танцевальный день «Двигайся в такт» от спортивного клуба «Колибри» в ТРЦ «Нора»

Сборная команда Главного управления Росгвардии по Московской области вошла в тройку победителей на чемпионате Центрального округа


ATP

Янник Синнер не приедет на турнир ATP-500 в Вену



Новости Крыма на Sevpoisk.ru


Симферополь

Творческая композиция «Диво дивное руки творят».



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России