103news.com
World News in Armenian
Май
2020

Առանց գրավոր հրամանի մեզ անաշխատունակության թերթիկով 20% պակաս են վճարում, ոչ մեկ մեր հարցին պատասխան չի տալիս. Մարալիկի հիվանդանոցի բուժքույր

0

Մեր բուժաշխատողների մի մասը՝ 22 բուժաշխատող, հիվանդացել է կորոնավիրուսով, որի մեղավորը իրենք չէին, նրանց մի մասին տեղափոխեցին ինֆեկցիոն հիվանդանոց, մյուս մասին էլ մեկուսացրին, իսկ մնացածներս ինքնամեկուսացանք տներում: Այս մասն Tert.am-ին պատմեց Մարալիկի հիվանդանոցի ընտանեկան բուժքույր Աննա Այվազյանը:

Նշենք, որ հիվանդանոցի բուժաշխատողները դժգոհ են, քանի որ կորոնավիրուսով վարակվելուց հետո, նրանց անաշխատունակության թերթիկով 20 տոկոս ավելի քիչ աշխատավարձ են վճարում:

«Երկու անգամ մենք թեստավորվել ենք, երկու թեստերի արդյուքնն էլ եղել է բացասական ու հիմա մի կերպ եկել ենք աշխատանքի: Այսինքն՝ մեզ թույլ չէին տալիս աշխատել, ստիպում էին անցնել երրորդ թեստավորումը, բայց մենք գիտեինք, որ ինքնամեկուսացվածներին երրորդ թեստավորում չկա, եթե երկու թեստերի արդյունքները բացասական են: Անցանք աշխատանքի ու հիմա մեզ ասում են, որ պետք է վճարվենք անաշխատունակության թերթիկով, ո՞վ է մեղավոր մեր այս կարգավիճակի համար: Մենք բուժաշխտողներ ենք և հիվանդանա՞նք, և աշխատավարձերը ցածր ստանա՞նք»,- նշեց Աննա Այվազյանը:

Նրա խոսքով՝ մի քանի անգամ դիմել են հիվանդանոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին, նա պատասխանել է, որ մարզի առողջապահույան վարչությունից ասել են՝ պետք է անպայման անաշխատունակության թերթիկ:

«Խնդիրն այն է, որ գրավոր ոչ մի հրաման չկա, ինչ ասում են՝ բանավոր է: Մենք ուզում ենք իմանալ, եթե օրենքով է, կա գրավոր հրաման, որ մեր աշխատավարձը լինի 80 տոկոս, անաշխատունակության թերթիկով, մենք հարմարվենք այդ մտքի հետ, բայց բանավոր հրամանով ինչպե՞ս կարելի է մարդու աշխատավարձ հաշվարկել: Բացի դրանից, մեր բժշկուհին, որը մեզ հետ եղել է ինքնամեկուսացման մեջ, հիմա նրան ստիպում են քաղաքացիներին անաշխատունակության թերթիկ տալ, իրար հակասող դրույթներ են, եթե բժշկուհին անաշխատունակության մեջ է, ինչպե՞ս կարող է մեկ ուրիշին բյուլետեն տալ»,- շեշտեց նա:

Աննա Այվազյանի խոսքով՝ իրենք զանգել են պատկան մարմիններին, որոնք իրենց հարցերին չեն պատասխանել, այլ մի հեռախոսահամարից փոխանցել են այլ հեռախոսահամար: «Առողջապահության թեժ գիծ ենք զանգել, թեժ գիծը մի քանի համար է տվել, պարետատուն ենք զանգել: Ամենավերջում մեզ հաջողվեց գտնել Ծաղիկ Վարդանյանի համարը, նա մեզ պատասխանեց՝ դա համաձայնեցված է մեր մարզի առողջապահության վարչության հետ, մենք պետք է վճարվենք անաշխատունակության թերթիկով: Իսկ երբ ես հարցրի՝ իսկ շտապօգնության աշխատողները ինչպե՞ս պետք է վարձատրվեն, նա պատախանեց՝ ես կարո՞ղ եմ արթիկցուն, գյումրեցուն վճարել հարյուր տոկոս, մարալիկցուն էլ նույնքան: հարյուր տոկոս: Տարբերությունն այն էր, որ մենք եղել ենք ինքնամեկուսացման մեջ»,- հայտարարեց նա:

Աննա Այվազյանը հավելեց՝ քանի որ ոչ մեկ իրենց հարցին պատասխան չի տալիս, բոլորն իրենց աշխատանքից անտեղյակ են, նախարարից խնդրում են, որ գոնե նա պատասխանի, եթե գրավոր հրաման կա, իմանան: «Մենք գիտենք, որ պարետի հրամանով աշխատավարձերը պետք է պահպանվեն, այն էլ բուժաշխատողի»,- շեշտեց բուժքույրը:





Губернаторы России
Москва

Сергей Собянин рассказал, как 3D-технологии помогают столичным медикам





Москва

Можно ли перевестись из одной автошколы в другую в процессе обучения?


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Собянин пообещал продлить скоростные диаметры Москвы в Ярославскую область



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Карди Би

Карди Би показала изменившуюся фигуру после родов: фото




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

ГУАП на открытии XXIX Международного Биос-форума

Росгвардейцы в центральных регионах России провели мероприятия ко дню рождения Героя России Анатолия Романова

Подведены итоги конкурса «Мы верим твердо в героев спорта»


ATP

Янник Синнер не приедет на турнир ATP-500 в Вену



Новости Крыма на Sevpoisk.ru


News Every Day

Marin schools proactive on state cellphone restrictions



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России