103news.com
World News in Armenian
Февраль
2023

Ակունքներիդ վերադառնալու ցանկությունը միշտ էլ լինում է. Բարսեղ Թումանյան

0
Հայ օպերային երաժշտարվեստը վերջին 100-ամյակի ընթացքում օպերային հրաշալի երգիչների մի քանի սերունդ է տվել։


Նրանցից է անվանի օպերային երգիչ, բաս, ՀՀ ժողովրդական արտիստ Բարսեղ Թումանյանը։ Նրա անունը հայտնի է ոչ միայն մեր երկրում։ Օպերային ամենատարբեր մեներգերի կատարումներով մոտ երեք տասնամյակ նա հանդես է եկել աշխարհի ամենատարբեր օպերային բեմերում՝ Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիան ավարտելուց անմիջապես հետո մեկ տարի հանդես է եկել Միլանի հանրահայտ Լա-Սկալայում, այնուհետև ուսումնառությունը շարունակել է Մոսկվայում։


Ուշագրավ է, որ նա ոչ միայն հրավիրվում է հյուրախաղերի, այլ նաև դասախոսությունների և վարպետութան դասերի։ 10 տարի եղել է մեներգիչ Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնում։   Իր ստեղծագործական գործունեությունը վերջին տասնամյակներին իրականացրել է եվրոպական երկրներում, Ավստրալիայում, Ճապոնիայում , Կանադայում, Չինաստանում։ Արժանացել է մի շարք հեղինակավոր մասնագիտական մրցանակների։


Միակ հայ օպերային երգիչն է, որ հանդես է եկել աշխարհահռչակ Պլասիդո Դոմինգոյի հետ։ Վերջինիս համոզմամբ՝ Բարսեղ Թումանյանը կարող է մեծ ներդրում ունենալ աշխարհի ցանկացած օպերային թատրոնի զարգացման գործում։ 


Շատերը նրան փիլիսոփա երգիչ են համարում։ Օրերս «Ազատության» հետ զրույցում Բարսեղ Թումանյանն ընդգծում էր. - «Ին կյանքը կամաց-կամաց այնպես արեցի, որպեսզի ես ինքս կարողանամ ղեկավարել իմ կյանքը։ Նման դեպքերում երբեմն դու կորցնում ես ինչ-որ ուրիշ բաներ, բայց ձեռք ես բերում քո անկախությունն ու մտածելակերպը, քո աշխարհընկալումը, ու քո քայլերը լինում են քո ցանկության համաձայն»։


«Ազատություն». - Առաջիկայում պիտի Վիեննա գնաք։ Դա ի՞նչ ծրագիր է։


Թումանյան. - Դա առանձին ծրագիր է, որը արդեն մեկ տարի է հասունանում է։ Վիեննայում բացվում է նոր կոնսերվատորիա, բացումը կլինի մարտի 16-ին գալա-համերգով։ Կոնսերվատորիայի կայացման ախաձեռնությանը ես մասնակցել եմ։ Այնտեղ շատ գործունեություն է տանում մեր հայրենակից Սիրանույշ Գալոյանը։ Իր նախաձեռնությամբ է բացվել այդ կոնսերվատորիան։ Արդեն կոնսերվատորիան ունի իր կամերային նվագախումբը, վերակառուցել են համերգային դահլիճը, դասախոսական կազմը կամաց-կամաց ամրանում է։ Մի խոսքով՝ ունեն հսկայական ծրագրեր, դա նույնպես ես այստեղ արդեն ներկայացրել եմ։ Կամուրջ կկառուցվի Հայաստան - Եվրոպա։ Ուզում եմ դա ավելի ստաբիլ, ամուր կամուրջ դառնա, որ մեր երիտասարդները կարողանան նաև այդ մենեջմենթի միջոցով տարբեր համերգային դահլիճներում կամ օպերային թատրոններում աշխատանք ձեռք բերել։


Վաղն արդեն Բարսեղ Թումանյանը մեկնում է Ղազախստանի մայրաքաղաք Աստանա, որտեղ Արվեստների ազգային համալսարանի պրոֆեսոր է և չափազանց գնահատված, քանի որ 2014 թվականից Բարսեղ Թումանյանն աշխատում է նաև Աստանայի օպերային թատրոնում։


Մինչ այդ նույն 2014 թվականին մասնակցել էր մեր օպերային թատրնում  տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթին, բայց այն ժամանակվա Մշակույթի նախարարության հանձնաժողովը  նախընտրությունը նրան չտվեց, և երգիչը հեռացավ Աստանա։


Հարցին, թե ի վերջո  երբ է գալու Հայաստանի օպերային թատրոնում կրկին  աշխատելու, ստեղծագործելու ժամանակը, Բարսեղ Թումանյանն արձագանքեց. - «Իմ հայրենիքն է։ Այստեղ, այս թատրոնում եմ սկսել իմ առաջին քայլերը... Իմ առաջին թատրոնն է, ես տասը տարուց ավելի երգել եմ բոլոր առաջին դերերը բասայինի համար։ Որտեղ որ սկսում ես քո ամբողջ կարիերան, քո ստեղծագործական կյանքը, չես կարող դրանից հրաժարվել»։


Նա ասաց, որ երբեք չի դադարեցնել համագործակցությունը Երևանի օպերային թատրոնի հետ. - «Պարզապես այլ խնդիր է, երբ որ թատրոնում ուղեղը բաց մարդիկ են լինում և քո առաջարկը, կամ քո կարևորությունը զգում են, կամ չեն զգում։ Ընդամենը դա է խնդիրը։ Ամեն դեպքում, վերադառնալ այդ ակունքները միշտ էլ ցանկությունը լինում է, ինչպես հայրենիք ես ուզում վերադառնալ։ Ինչքան էլ զարգացած երկրում ապրես»։ 




Губернаторы России
Москва

Сергей Собянин заявил о продлении наземного метро Москвы в Тульскую область





Москва

Hybrid запустил онлайн-академию Hybrid Training Hub


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Мэр Москвы Собянин заявил, что МЦД продлят в Тульскую область



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Фрэнк Синатра

Мартин Скорсезе отложил производство фильмов про Иисуса Христа и Фрэнка Синатру




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

Подведены итоги конкурса «Мы верим твердо в героев спорта»

Подведены итоги конкурса «Мы верим твердо в героев спорта»

ГУАП на открытии XXIX Международного Биос-форума


WTA

Камилла Рахимова вышла во второй круг WTA-1000 в Пекине, обыграв Кимберли Биррелл



Новости Крыма на Sevpoisk.ru


Спартак

Спартак Кострома - Енисей. Гол и лучшие моменты (видео). FONBET Кубок России по футболу сезона 2024-2025 гг. Футбол (видео)



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России