103news.com
World News in Armenian
Сентябрь
2023

Լայնածավալ էսկալացիայի գնալու ավելի շատ զսպիչ գործոններ կան, քան՝ կանաչ լույս Ադրբեջանի համար. Տաթևիկ Հայրապետյան 

0

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է պատմական գիտությունների թեկնածու, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը

– Տիկի՛ն Հայրապետյան, հայաստանյան մամուլում տեսանյութեր ու տեղեկություններ են շրջանառվում, որ ադրբեջանական կողմը մեծաքանակ զինտեխնիկա ու մարդուժ է տեղափոխում սահման՝ պատրաստվելով լայնածավալ գործողությունների: Որքա՞ն եք հավանական համարում, որ Ադրբեջանը կդիմի լայնածավալ ռազմական գործողությունների, ու այդ առումով ադրբեջանական մամուլն ի՞նչ է գրում:

– Նման կանխատեսում անելու համար տեղեկատվական բնույթի հրապարակումները բավարար չեն: Եթե խոսքը լայնածավալ ռազմական գործողությունների մասին է, դրա հետ կապված, նախ պետք է օպերատիվ իրավիճակն ուսումնասիրվի, այսինքն՝ զորքերի տեղաշարժ, զինտեխնիկայի տեղափոխություն, բայց մենք այդ տվյալները չունենք: Չեմ կարծում, թե որևէ փորձագետ այդ տվյալներին կարող է տիրապետել, եթե համապատասխան կառույցների հետ չի աշխատում: 

Ինչ վերաբերում է տեղեկատվական տիրույթին. այո՛, դեռ անցած ամսից սկսած ու հատկապես վերջին օրերին՝ Սոթքի դեպքերից հետո, տեղեկատվական տիրույթում մեծ աճ է գրանցվում ու ակտիվորեն տարածվում է, որ, այո՛, Ադրբեջանը պետք է գնա գործողությունների, ու հիմնական պատճառը նշվում է այն, որ իբրև բանակցային գործընթացում փակուղի է, ամեն ինչ իրենց ուզածով չի գնում և այլն, ու դրա համար պետք է «պատժիչ գործողությունների գնան»: 

Տեղեկատվական դաշտում սա կա, բայց այդ ամենին գումարվում է միջազգային գործոնը: Արդյոք միջազգային իրադրությունը թույլ տալի՞ս է Ադրբեջանին գնալ լայնածավալ էսկալացիայի, իմ դիտարկմամբ՝ կան զսպիչ գործոններ ավելի, քան՝ կանաչ լույս: Վերջին շրջանում ականատես ենք լինում ակտիվ փոխայցերի, մասնավորապես Թուրքիայի նորանշանակ պաշտպանության նախարարը տևական ժամանակ Ադրբեջանում էր, դրանից հետո տեղի ունեցավ Թուրքիայի արտգործնախարարի հանդիպումը Լավրովի հետ, որից հետո նա ուղևորվեց Իրան: Իրանական կողմը կրկին զգուշացրեց իր հայտնի կարմիր գծի մասին, որ փոփոխման ենթակա չէ: Դրանից հետո տեղի ունեցավ Էրդողան-Պուտին հանդիպումը, առաջիկայում նախատեսվում է Իրանի նախագահի այցը Թուրքիա, ու ինձ մոտ տպավորություն է, որ իրանական կողմը փորձում է կանխել մեզ համար վտանգավոր ինչ-ինչ հարցերում Թուրքիայի ու Ռուսաստանի միջև կոնսենսուսի ձևավորումը: Ամեն դեպքում բազմաշերտ պրոցեսներ են ընթանում, ու, ցավալիորեն, մեզ համար կարևորագույն հարցերը լուծվում են առանց մեզ ու մեր կարծիքը հաշվի առնելու, իհարկե սա հետևանք է նաև մեր քայլերի: 

Այդուհանդերձ, ես կարծում եմ, որ ադրբեջանական տեղեկատվական նման քարոզչության նպատակը նաև մեր հանրության շրջանում խուճապային տրամադրություններ ստեղծելն է: Դժվար է որևէ բան բացառել, բայց հաշվի առնելով միջազգային ընդհանուր իրադրությունը, ես կարծում եմ, նրանք լայնածավալ գործողություններից զերծ կմնան, հատկապես՝ եթե ճիշտ են տեղեկությունները, որ առաջիկայում Մակրոնն է այցելելու Հայաստան, այդ պարագայում դժվար իրենք գործողությունների գնան: 

– Իսկ սահմանային էսկալացիանե՞ր, ինչպես վերջին օրերին Սոթքում ու Նորաբակում էին:

– Դրանք միանշանակ չենք կարող բացառել, ու նրանք անընդհատ դրա համար ինչ-որ պատրվակներ են ստեղծում: 

– Իսկ ադրբեջանական կողմը սահմանին՝ իրենց կողմից զինտեխնիկայի կուտակումների մասին խոսո՞ւմ է:

– Տեղեկատվական տիրույթում շատ են գրում, մի քանի տելեգրամյան ալիքներ ունեն՝ ՊՆ-ի հետ առնչվող, որոնք շատ են գրում՝ մի՛ տարածեք այդ տեսանութերը, վնասում եք բանակին, գիշերը տեսանյութեր տարածվեցին, որոնցից մի մասին ասվեց, թե դրանք հին տեսանյութեր են: Քարոզչական այս մասը կա, խոսում են նաև լայնածավալ ինժեներական աշխատանքներ իրականացնելու մասին, որոշ կայքերում կոչ են անում սկսել լայնածավալ զորավարժություններ ու դրանք վերածել պատերազմի, քարոզչական այս գիծը հստակ գնում է, բայց հստակ կանխատեսում անելու համար շատ գործոններ պետք է համադրել: 

– Հայաստանի Հանրապետության անելիքներն այս պարագայում որո՞նք պետք է լինեն:

– Բնականաբար այս ամբողջը կանխել, ոչ թե սպասել, որ գործողություններ լինեն, նոր կանխարգելիչ զանգեր անեն, եթե տեղեկությունների համադրումը տալիս է այդ պատկերը, ապա պետք է անել ամենը դա կանխելու համար ու թույլ չտալ, որ այդ հարցում միջազգային կոնսենսուս ձևավորվի, դա ամենավտանգավորն է, իսկ դրա համար Հայաստանը պետք է լինի գործընթացների կողմ, այլ ոչ թե իրեն դուրս դնի գործընթացներից: 

– Տիկի՛ն Հայրապետյան, իսկ միջազգային այդ կոնսենսուսը ո՞ր պարագայում կլինի:

– Ցավալիորեն, դա կարող է ձևավորվել որոշ հարցերով Ռուսաստան ու Արևմուտք շահերի համադրությունների պարագայում կամ Ռուսաստան-Թուրքիա շահերի համադրություն ու Արևմուտքի լռություն: Ինչպես նշեցի, Իրանն է փորձում կարևոր դերակատարում ունենալ, բայց այս հարցում կարևոր է, որ Հայաստանը Իրանի հետ սերտ համագործակցությամբ փորձի իր բաժին ներդրումն ունենալ:

– Ադրբեջանի թիրախը ո՞րն է, որ ուզում է լայնածավալ գործողություններ սկսել:

– Արցախի հարցն իրենք ինչ-որ առումով լուծված են համարում, խոսում են, որ մարդիկ շատ մոտ են սովամահությանը, ու նաև ասում են, որ շուտով Սարսանգի ջրամբարի էներգիան կսպառվի, և այլևս որևէ «ելք չեն ունենա, քան մեր պայմանների ընդունումը»: 

Նրանք Արցախից զատ իհարկե ունեն հավակնություններ բուն Հայաստանի տարածքների նկատմամբ ու երբեք էլ դա չեն թաքցրել, պարզ ասել են, որ շրջանառության մեջ է դրվում «Արևմտյան Ադրբեջանի» թեզը, ու իրենք հենց այդպես էլ առաջնորդվելու են: Հիմնական նպատակն իհարկե «Սյունիքի միջանցքն» է, սա եղել է նրանց հիմնական թիրախը դեռ մեկ դար առաջ, որը Նժդեհն ու այլք խափանեցին իրենց պայքարով:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am

The post Լայնածավալ էսկալացիայի գնալու ավելի շատ զսպիչ գործոններ կան, քան՝ կանաչ լույս Ադրբեջանի համար. Տաթևիկ Հայրապետյան  appeared first on MediaLab Newsroom-Laboratory.





Губернаторы России
Москва

Собянин присвоил восьми компаниям статус якорных резидентов технопарков





Москва

Hybrid запустил онлайн-академию Hybrid Training Hub


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Собянин присвоил восьми компаниям статус якорных резидентов технопарков



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Сергей Шнуров

Квартиры, бизнес, машины. Шнуров с женой могут делить имущество на миллиард




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

Подведены итоги конкурса «Мы верим твердо в героев спорта»

Подведены итоги конкурса «Мы верим твердо в героев спорта»

ГУАП на открытии XXIX Международного Биос-форума


Хуберт Хуркач

Хуркач пожертвует по €100 за каждый эйс пострадавшим от наводнения



Новости Крыма на Sevpoisk.ru


Москва

Подведены итоги конкурса «Мы верим твердо в героев спорта»



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России