103news.com
World News in Armenian
Март
2024

Փաշինյանի քայլերը բերել հասցրել են նրան, որ լայնածավալ պատերազմը շատ իրական է.  Հրաչյա Արզումանյանը 

0

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքական գիտությունների դոկտոր, ազգային անվտանգության հարցերի փորձագետ Հրաչյա Արզումանյանը 

– Պարո՛ն Արզումանյան, ի՞նչ է կատարվում հայ-ռուսական հարաբերություններում՝ հատկապես վերջին օրերին երկու կողմից հնչող հայտարարությունները նկատի ունենալով։


– Նիկոլ Փաշինյանը այնպիսի բառեր է ասում, որոնք իրականության մեջ չկան, ՀԱՊԿ-ի մեջ «սառեցում» վիճակ չկա, կա ՀԱՊԿ-ի անդամ ու ոչ անդամ պետություն, հետևաբար իմաստ չկա լրջորեն քննության առնել այս հայտարարությունը, Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի անդամ երկիր։ Ռուսաստանը օրենսդրական դաշտում շարունակում է մնալ Հայաստանի ռազմավարական դաշնակից, բայց դե ֆակտո Ռուսաստանը Հայաստանին նշանակել է որպես թշնամի։ Մենք հիմա կանգնած ենք գոյաբանական սպառնալիքի առաջ ու կարող ենք կորցնել Սյունիքը ու ոչ միայն։ Հարաբերությունները թշնամական են, ու դա Ռուսաստանի ընտրությունն է, իր շահերից ելնելով նա ընտրել է Թուրքիային՝ որպես իրեն ռազմավարական դաշնակից։ 

– Ազգային ժողովի ղեկավարը լրագրողների հետ զրույցում ասաց, որ եղած անվտանգային համակարգը չի արդարացնում իրեն, դրանում իրենք արդեն համոզվել են ու հիմա փորձում են այլընտրանք գտնել, իսկ այս քայլերով փորձում են ՀԱՊԿ-ին «վերակենդանացնել»։ 

– Ես խիստ դեմ եմ նման հայտարարություններին, խիստ դեմ եմ իշխանությունների նման վարքին, որովհետև վաղուց ամեն ինչ ասված է, արդեն երեք տարի կողմերի դիրքորոշումները պարզեցված ու հասկացված են, այսքանից հետո կրկին խոսել այդ մասին, նորից բողոքել և այլն իմաստ չունի ու նաև վտանգավոր է, ինչը վնասում է հայկական ազգային շահին։ Պետք չէ այդ մասին խոսել, կա՛մ դու դուրս ես գալիս ՀԱՊԿ-ից, կա՛մ չես խոսում այդ մասին։ Ալեն Սիմոնյանն իր հայտարարություններով վտանգի տակ է դնում հայկական պետությունն ու հայ ժողովրդին։ Պետք չէ զայրացած Ռուսաստանին լրացուցիչ անգամ զայրացնել։

– Ձեր գնահատմամբ՝ գործող իշխանությունն իսկապե՞ս ուզում է հեռանալ Ռուսաստանից։

– Ես չեմ տեսնում այդ ուղղությամբ Հայաստանի իշխանության կողմից արվող քայլ, որն ինձ կհուշեր, որ Հայաստանը պատրաստվում է փոխել իր ռազմավարական վեկտորը, բացի այն՝ որ չկան գործողություններ: Իշխանության հայտարարությունները նաև հակասական են, միակ քայլը Հռոմի ստատուտի վավերացումն էր, որն անուղղակի, բայց քայլ էր, մնացյալ քայլերը, որ անում են, ավելի են սերտացնում հայ-ռուսական կապերը։ 

Ես չեմ տեսնում քայլեր, որ Հայաստանի իշխանությունները անում են դեպի Արևմուտք գնալու համար։ Ես չեմ կարող հասկանալ, թե ինչու են Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը նման հայտարարություններ անում, որոնց չեն հաջորդում քայլեր, սա ինձ համար անհասկանալի ու անընդունելի քաղաքականություն է։ Ռուսաստանի, Թուրքիայի հետ նման քաղաքականություն վարելը հավասարազոր է ինքնասպանություն, չի կարելի այդքան անլուրջ վերաբերվել Ռուսաստանին, նա անպայման կպատասխանի քո բառերին։ 

– Իսկ այդ պատասխանի ժամանակ, դեպքում Հայաստանին արևմտյան որևէ երկիր կաջակցի՞, պարո՛ն Արզումանյան։

– Չես կարող այդ մասին խոսել, որովհետև Արևմուտքի ուժային կենտրոնները հաստատ հասկանում են, որ Հայաստանը չի պատրաստվում փակել իր հարաբերությունները Ռուսաստանի հետ, իսկ քանի չես սկսել փակել հարաբերություններդ Ռուսաստանի հետ, դու չես կարողանալու կառուցել ուրիշ հարաբերություններ, քեզ չեն վստահելու։ 

Նիկոլ Փաշինյանի բառերին չեն վստահում, նրան՝ որպես քաղաքական գործչի չեն վստահում։ Ոչ մի երկիր այսօր չունի պարտականություն ու պարտավորություն Հայաստանի հանդեպ, պարտավորություն ունեն Ռուսաստանն ու ՀԱՊԿ-ը։ Հայաստանը հայտարարությունների մակարդակով ստացել է բոլոր խոստումները, մնում է Փաշինյանը քայլ անի, բայց չի անում։ 

Դժբախտաբար, մենք ունենք մի համակարգ՝ որպես Սերժ Սարգսյանի Սահմանադրության հետևանք, երբ ամեն բան կախված է մեկ անձի որոշումից, իսկ եթե սուպերվարչապետը չի ուզում քայլ անել, դու չունես օրենքով նրա վրա ազդելու հնարավորություն, որ քայլ անի։ Սա խայտառակություն է։ 

Նիկոլ Փաշինյանի «Խաղաղության խաչմերուկը» մեզ մոտեցրել է պատերազմին: Ես չգիտեմ, թե ո՛վ է նրան ներշնչել, որ հանձնելով՝ իրեն հանգիստ կթողնեն, բայց ինքն այդպես է աշխատում։ Նրա քայլերը բերել հասցրել են նրան, որ լայնածավալ պատերազմը շատ իրական է, իսկ Եվրախորհուրդն էլ ուզում է վերջին պահին չեզոքացնել ու կանգնեցնել ագրեսիան։ 

Ռուս-թուրքական դաշինքի կողմից պատրաստվում է պատերազմ, և Եվրոպան փորձում է կանգնեցնել, իսկ Նիկոլ Փաշինյանը նորից պարալիզացված լռում է, ու դրանով պատերազմն ավելի հավանական է դառնում։ Պետք է հիշել նաև, որ Հայաստանի փոխարեն ոչ ոք Հայաստանի համար չի կռվելու, ռազմական գործողության մասնակցելու է միայն հայ զինվորը, բայց դու կարող ես ունենալ դաշնակից՝ ստանալով տարբեր բնույթի օգնություն։ 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am

The post Փաշինյանի քայլերը բերել հասցրել են նրան, որ լայնածավալ պատերազմը շատ իրական է.  Հրաչյա Արզումանյանը  first appeared on MediaLab Newsroom-Laboratory.





Губернаторы России
Москва

Сергей Собянин заявил о продлении наземного метро Москвы в Тульскую область





Москва

Можно ли перевестись из одной автошколы в другую в процессе обучения?


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Собянин: МЦД продлят до Калужской, Смоленской, Тульской и Ярославской областей



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Елена Волкова

Скульптор из Краснодара победила во Всероссийском конкурсе «Мы верим твердо в героев спорта»




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

Росгвардейцы в центральных регионах России провели мероприятия ко дню рождения Героя России Анатолия Романова

ГУАП на открытии XXIX Международного Биос-форума

Подведены итоги конкурса «Мы верим твердо в героев спорта»


Ангелина Калинина

Ребекка Шрамкова обыграла Ангелину Калинину на старте турнира в Пекине



Новости Крыма на Sevpoisk.ru


News Every Day

Elle King shares major life update after opening up about 'toxic' relationship with dad Rob Schneider



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России