Добавить новость
103news.com
World News
Ноябрь
2017

Ամերիկացի աստղագետները ֆիքսել են Արեգակնային համակարգից դուրս գտնվող առաջին միջաստղային երկնաքարը (տեսանյութ)

0

Ամերիկացի աստղագետները հաստատել են, որ վերջերս Երկրի կողքով անցած օբյեկտը եկել էր Արեգակնային համակարգի սահմաններից դուրս տարածքից՝ դառնալով երբևէ նկատված առաջին միջաստղային երկնաքարը, հայտնում  է The Verge-ը:

Հետագա դիտարկումների արդյունքում բացահայտվել է, որ երկնաքարը մուգ և կարմրավուն է, նմանվում է Արեգակնային համակարգից դուրս գտնվող առարկաներին: Օբյեկտը շրջապատված չէ որևէ գազով կամ փոշով, ինչպես սովորաբար լինում է գիսաստղերի դեպքում. այն երկար է և բարակ, տարօրինակ գրչի տեսք ունի:

Ենթադրվում է, որ օբյեկտն ունի մոտ 402 մետր երկարություն և 10 անգամ ավելի քիչ լայնություն, ինչը դրան տարբեր է դարձնում Արեգակնային համակարգի մյուս բոլոր երկնաքարերից, որոնցից ոչ մեկն այսքան երկարաձիգ չէ:

Աստղագետների կարծիքով՝ «Օումուամուա» կոչված այս օբյեկտը (հավայերենով՝ «հեռվից ժամանած առաջին սուրհանդակ») միլիոնավոր տարիների ճանապարհորդություն է անցել մինչև մեր Արեգակնային համակարգի մոտ հասնելը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ առաջին անգամ «Օումուամուան» նկատել են Հավայիներում Pan STARRS աստղադիտակով աշխատող աստղագետները՝ հոկտեմբերի 19-ին: Գիտնականների թիմը շարունակել է հետևել օբյեկտին հետագա օրերի ընթացքում: Հիմնվելով չափումների վրա՝ գիտնականները ենթադրել են, որ իրենք դիտում են առաջին միջաստղային երկնաքարը:

Նշվում է, որ նմանատիպ միջաստղային օբյեկտները հաճախ են անցնում Արեգակնային համակարգի միջով, սակայն սովորաբար նրանք այնքան արագ են շարժվում, որ անհնար է լինում տեսնել դրանք: Այս դեպքում երկնաքարն Արեգակնային համակարգ է մտել հատուկ անկյան տակ՝ մոտենալով Արեգակին ու այնուհետև Արեգակնային համակարգից դուրս գալու ճանապարհին անցնելով Երկրի մոտով: Այս հանգամանքը թույլ է տվել աստղագետներին «բռնացնել» օբյեկտը վերգետնյա աստղադիտակի միջոցով:

 





Губернаторы России





Губернаторы России
103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media


103news.com — международная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости




Спорт в России и мире



Новости Крыма на Sevpoisk.ru



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России