Добавить новость
103news.com
World News
Ноябрь
2017

ՀՎԿ-ից Արկադի Փելեշյանն ընտրվեց Վանաձորի քաղաքապետի առաջին տեղակալ

0
Վանաձորի ավագանու այսօրվա արտահերթ նիստում «Հայկական վերածնունդ» խմբակցության ղեկավար Արկադի Փելեշյանը 20 ձայնով ընտրվել է քաղաքապետի առաջին տեղակալ:


Մեկ տարի շարունակ մյուս երկու խմբակցությունների՝ «Լուսավոր Հայաստան»-ի և «Բարգավաճ Հայաստան»-ի հետ միասին նիստերը բոյկոտող «Հայկական վերածնունդ»-ի անդամները դադարեցրել են բոյկոտը՝ արձագանքելով հանրապետական քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի առաջարկին՝ ի շահ Վանաձորի, մասնակցել նիստերին և մաս կազմել քաղաքի կառավարմանը:


Հիշեցնենք՝ Սահմանադրական դատարանը նոյեմբերի 10-ի որոշմամբ մասամբ բավարարել էր «Ելք»-ի և «Ծառուկյան» դաշինքի 26 պատգամավորների հայցը, որով ընդդիմադիր ուժերը բարձր դատարանից պահանջում էին անվավեր ճանաչել «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի այն դրույթը, որով ավագանու ՀՀԿ և ՀՅԴ խմբակցությունների 15 ներկայացուցիչները՝ լինելով փոքրամասնություն և չունենալով քվորում, նիստեր են գումարում ու որոշումներ կայացնում:


Վանաձորում ավագանու 2016 թվականի հոկտեմբերի 2-ի ընտրություններից հետո ընդդիմադիր երեք խմբակցությունները՝ «Լուսավոր Հայաստան»-ը, «Բարգավաճ Հայաստան»-ը և «Հայկական վերածնունդ»-ը ավագանու ընտրությունների արդյունքում միասնաբար մեծամասնություն էին ստացել՝ միմյանց հետ պայմանավորվելով քաղաքապետի պաշտոնում աջակցել ընդդիմության միասնական թեկնածուին: Սակայն մեկ շաբաթ անց կայացած ավագանու նիստում փակ գաղտնի քվեարկությամբ քաղաքապետ էր ընտրվել հանրապետական Մամիկոն Ասլանյանը:


Այդ օրվանից ընդդիմադիրները բոյկոտում էին ավագանու նիստերը: Վանաձորի 33 անդամ ունեցող ավագանին, սակայն, նիստեր է գումարել և որոշումներ կայացրել միայն ՀՀԿ և ՀՅԴ խմբակցությունների 15 անդամների մասնակցությամբ:


Երկու օր առաջ ՀՀԿ-ն և «Հայկական վերածնունդ»-ը համագործակցության հուշագիր կնքեցին՝ քաղաքի կառավարումը համատեղ իրականացնելու մասին: «Լուսավոր Հայաստան»-ի անդամ Գևորգ Գորգիսյանը երեկ «Ազատության» հետ զրույցում ասաց, որ ՀՀԿ-ն ու ՀՎԿ-ն փորձում են այս հուշագրով ստեղծել տպավորություն՝ իմիտացիա, որ այնտեղ կա մեծամասնություն և կարող են շարունակել նիստեր գումարել։ «Ելք» դաշինքին մաս կազմող «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը երեկ նամակով դիմել է կառավարություն՝ Վանաձորի ավագանին լուծարելու և նոր ընտրություններ նշանակելու հարցով։


 


Մանրամասներն՝ ավելի ուշ






Губернаторы России





Губернаторы России
103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media


103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости




Спорт в России и мире



Новости Крыма на Sevpoisk.ru



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России