Добавить новость
103news.com
World News
Январь
2018

ԱԻՆ-ում քննարկվել են Լոռու մարզի Թումանյան համայնքում ակտիվացած սողանքի խնդիրները

0
Արտակարգ իրավիճակների նախարարությունում այսօր կայացել է ընդլայնված աշխատանքային խորհրդակցություն Լոռու մարզի Թումանյան համայնքում երեկ ակտիվացած սողանքի խնդիրների լուծման վերաբերյալ:


Ըստ հաղորդագրության, նախարարությունն առաջարկել է տարհանել սողանքի ազդեցության գոտում ապրող բնակիչներին:


ԱԻՆ Փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության կողմից սահմանվել է շուրջօրյա հերթապահություն:


«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ից ճշգրտվել է գնացքների չվացուցակը: Ձեռք է բերվել պայմանավորվածություն, համաձայն որի «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն մարդատար գնացքների անցնելուց 4 ժամ, իսկ բեռնատարներ գնացքների անցնելուց 1 ժամ առաջ տեղեկացնում է այդ մասին ՀՀ ԱԻՆ-ին», - նշում է նախարարությունը՝ շարունակելով. - «Սողանքային մարմնի հետագա ակտիվացումները կանխելու նպատակով իրականացվելու է ինժեներաերկրաբանական հետազոտություն, որի հիման վրա կնախապատրաստվեն առաջարկություններ սողանքի վտանգը և հետագայում հնարավոր վթարային իրավիճակները կանխելու առաջարկություններ: Նախնական միջոցառումների շրջանակում իրականացվելու են առաջացած ճեղքերի կավային ջրակայուն գրունտներով փակման աշխատանքներ, ինչը կբացառի մակերևութային ջրերի հետագա ներթափանցումը գրունտի մեջ: Քանի որ տեղանքի ռելիեֆը թույլ չի տալիս ստանալ մեծ կետայնության պանարամային լուսանկարներ՝ իրավիճակը առավել պատկերավոր դարձնելու նպատակով լուսանկարահանումները կիրականացվեն անօդաչու թռչող սարքերի (դրոններ) միջոցով»։


Նախարարությունը հիշեցնում է, որ Թումանյան համայնքում, օրերս ակտիվացած սողանքի հետևանքով ձորալանջի մի մեծ հատված փլուզվել և վտանգավոր իրավիճակ է ստեղծել տեղանքի երկաթգծի և Մ6 մայրուղու համար:


Այսօրվա խորհրդակցությանը մասնակցել են Տրանսպորտի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ Գագիկ Գրիգորյանը, «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության տնօրեն Սերգեյ Վալկոն, Գիտությունների ազգային ակադեմիայի երկրաբանության ինստիտուտի տնօրեն Խաչատուր Մելիքսեթյանը, «Վեոլիա Ջուր» ընկերության տնօրենի տեղակալ Արամ Սահակյանը և ԱԻՆ պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներ:






Губернаторы России





Губернаторы России
103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media


103news.com — международная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости




Спорт в России и мире



Новости Крыма на Sevpoisk.ru



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России