Добавить новость
103news.com
World News
Февраль
2018

«Լուսավոր Հայաստան»-ի անդամակցությունը որևէ կերպ չի խոչընդոտի ՀԱԿ-ի մասնակցությանը. «ԱԼԴԵ» փոխնախագահ

0

Օրերս «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը հայտարարեց, որ իրենք ձգտում են անդամակցել «ԱԼԴԵ» եվրոպական լիբերալ կուսակցությանը:

Հայտարարությունը հնչեցվեց ԼՀ համագումարի ժամանակ՝ հենց «ԱԼԴԵ»-ից Երևան ժամանած անդամների ներկայությամբ:

«ԱԼԴԵ»-ում Հայաստանը ներկայացնող քաղաքական ուժը «Հայ ազգային կոնգրեսն» է: Ինչպես Tert.am-ի հետ զրույցում ասաց «ԱԼԴԵ» փոխնախագահ Հենրիկ Մորթենսենը «Լուսավոր Հայաստան»-ի անդամակցությունը որևէ կերպ չի խոչընդոտի ՀԱԿ-ի մասնակցությանը:

«Մեզ կարող են անդամակցել յուրաքանչյուր երկրից տարբեր թվով կուսակցություններ: «ԱԼԴԵ» անդամ-պետություններ կան, որոնք մի քանի կուսակցությամբ են ներկայացված»,- ասաց նա:

Հենրիկ Մորթենսենը նշեց, որ իրենք «Լուսավոր Հայաստանի» անդամակցության վերաբերյալ դեռ որոշում չեն կայացրել, այս պահին ընթանում է ճանաչողական փուլ: «Մենք կառուցում ենք հարաբերություններ միմյանց միջև, այս գործընթացը ենթադրում է ճանաչել միմյանց»,- նշեց փոխնախագահը:

Հարցին՝ որքանո՞վ է «Լուսավոր Հայաստանը» համապատասխանում լիբերալության չափանիշներին, Հ. Մորթենսենը պատասխանեց. «Լիբերալությունը տարբեր երկրներում տարբեր կերպ է արտահայտվում՝ կապված այդ երկրներում մշակութային, քաղաքական և այլ առանձնահատկությունների հետ: Բայց հիմնականում լիբերալ ուժերը աջակցում են ժողովրդավարության հաստատմանը, պաշտպանում մարդու իրավունքները և այլն»:

«Լուսավոր Հայաստան»-ի նախագահ Էդմոն Մարուքյանն էլ ասաց, որ մի անգամ արդեն «ԱԼԴԵ» խորհրդում քննարկվել է իրենց անդամակցության հարցը, հիմա ընթանում են բանակցություններ, Հայաստան է ժամանել առաքելություն՝ ծանոթանալու համար կուսակցության հետ, ինչից հետո անդամակցության պարագայում կսկսվի թղթաբանությունը:

«Իրենք ունեն իրենց չափանիշները և դրանց համապատասխան գնահատում են կուսակցությունը»,- նշեց Է. Մարուքյանը:

Մարուքյանն էլ ասաց, որ իրենց անդամակցությունը ՀԱԿ-ին չի խանգարում: Նա նշեց, որ ՀԱԿ ներկայացուցիչների հետ հանդիպել են «ԱԼԴԵ»-ի հավաքների ժամանակ, ժողովների ժամանակ:

Պիտեր Բոխմանն էլ, ով «Հանուն ազատության հիմնադրամի» մշտական ներկայացուցիչն է Հարավային Կովկասում, լիբերալության վկայություն հանդիսացող հատկանիշների շարքում կարևորեց փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը:

Այս առնչությամբ Tert.am-ը Էդմոն Մարուքյանից հետաքրքրվեց՝ պատրա՞ստ են պաշտպանել ԼԳԲԹ համայնքի և կրոնական փոքրամասնությունների իրավունքները: Էդմոն Մարուքյանը պատասխանեց, որ իրենք այդ թեմաներից չեն խորշում:

«Մենք այս պահին խորը ուսումնասիրում ենք կրոնական կազմակերպությունների մասին օրենքը: Լուրջ մտահոգություններ կան այս օրենքի հետ կապված: Բնականաբար, մենք այս առնչությամբ խորհրդարանում մեր ասելիքն ու անելիքը կունենանք: Մեզ ամեն դեպքում մինչ այս չեն դիմել, ինչ վերաբերում է ԼԳԲԹ համայնքին, ապա կարող եմ ասել, որ նորից՝ չեն դիմել: Ցանկացած մարդու իրավունքի պաշտպանությամբ մենք զբաղվում ենք: Մենք չենք առանձնացնում մարդկանց՝ մաշկի գույնով կամ նրանով՝ առաքելակա՞ն, թե՞ ավետարանական եկեղեցու հետևորդ է»,- մանրամասնեց Էդմոն Մարուքյանը:

Պատգամավորն ասաց, որ խտրականությունից բոլորը պետք է զերծ մնան: «Չկա որևէ հարց, որը վերաբերի մարդու իրավունքների պաշտպանությանը, որ մենք դրանից խորշենք: Եթե տեսնենք, որ մեկին բռնության են ենթարկում, նրան պաշտպանելուց առաջ չենք մտածելու՝ փոքրամասնությո՞ւն է, թե չէ, չենք ասելու՝ փոքրամասնություն է, ծեծում են դրա համար, լավ են անում, իհարկե ոչ»,- նշեց Էդմոն Մարուքյանը:

 





Губернаторы России
Москва

Собянин рассказал о масштабной программе празднования Дня молодежи в Москве





Москва

Сергей Лёвкин: в Градостроительном комплексе открыли набор на целевое обучение


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Мэр: 29 и 30 июня в Москве пройдет масштабное празднование Дня молодежи



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Алла Пугачёва

Замок Пугачевой в деревне Грязь оценили в 11 млн рублей




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

Детская зона «ЯРКО» – на Летней Спартакиаде «Газпром-Медиа Холдинга»

«Объединяем Россию!». Как столица отметит День молодёжи

Новичок ярославского «Локомотива» сыграет в гала-матче в Москве


Арина Соболенко

В Беларуси отреагировали на неожиданное решение Арины Соболенко



Новости Крыма на Sevpoisk.ru


Москва

Преимущества карты строек жилых и промышленных объектов в России



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России