Добавить новость
103news.com
World News
Март
2018

Հարկ վճարողներն արդեն կարող են օգտվել ՊԵԿ սպասարկման ցանկացած բաժնից՝ անկախ հաշվառման վայրից  

0

Պետեկամուտների կոմիտեի իրականացրած բարեփոխումների արդյունքում այս տարվա փետրվարից հարկ վճարողը, անկախ հաշվառման վայրից, կարող է դիմել հարկային մարմնի սպասարկման ցանկացած բաժին և ստանալ ծառայություն:

Ինչպես լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ՊԵԿ հարկ վճարողների սպասարկման վարչության պետ Վախթանգ Սիսակյանը, օրինակ, եթե հարկ վճարողը հաշվառված է Վանաձորում կամ Գյումրիում, կարող է նույն ծառայությունը ստանալ երևանյան սպասարկման կենտրոններում կամ հակառակը: «Այսինքն՝ առաջին անգամ սպասարկման ցանկացած բաժին սպասարկում է ցանկացած կազմակերպության և ֆիզիկական անձի: ՊԵԿ նախագահի հրամանով գործող կարգերը համապատասխանեցվել են ՀՀ հարկային օրենսգրքի պահանջներին և հարկային մարմնի փոփոխված կառուցվածքին»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշեց Վախթանգ Սիսակյանը:

Նրա դիտարկմամբ` բարեփոխումների նպատակը հարկ վճարողների և քաղաքացիների համար ծառայությունների ստացման բարենպաստ պայմաններ ստեղծելն է, որպեսզի նրանք ստիպված չլինեն ներկայանալ իրենց հաշվառման վայրի սպասարկման բաժիններ: «Հարկ վճարողների հարմարավետության համար անգամ հերթապահություն է սահմանվել ընդմիջման ժամերին»,-հավելեց պաշտոնյան: Նա նշեց, որ հարկ վճարողների գործարքներն իրականացվում են առնվազն նույն աշխատանքային օրը, առանձին դեպքերում` մեկ աշխատանքային օրվա ընթացքում:

Սիսակյանի տեղեկացմամբ` այս բարեփոխումն իրականացրել են աշխատակիցների առկա ռեսուրսներով, պարզապես ներքին ընթացակարգերի փոփոխություն է կատարվել, ստեղծվել է միասնական գրանցամատյան, ինչն էլ հասանելիություն է ապահովում հարկ վճարողների տվյալներին: «Չնայած այն հանգամանքին, որ, այսպես կոչված, լայն իրազեկումներ չեն եղել հարկ վճարողների շրջանում, մեր հարկ վճարողները սկսել են օգտվել «մեկ պատուհան» սկզբունքով մեր կողմից մատուցվող ծառայություններից: Այս գործընթացը շարունակական է, և առաջիկայում էլ սպասվում են բարեփոխումներ` ներդնելով միասնական էլեկտրոնային հարթակ, միասնական գրանցամատյաններ ինչպես հարկ վճարողների ներկայացրած դիմումների, այնպես էլ նրանց ենթագրված դիմումների առումով»,-ասաց ՊԵԿ պաշտոնյան:

Սպասարկման կենտրոնում գործարքներ կատարող հարկ վճարողները հավաստեցին, որ այս բարեփոխման արդյունքում իրենք խնայում են ժամանակ և այլ ռեսուրսներ: Տեղում կարողանում են իրականացնել իրենց բոլոր գործարքները, որոնք մինչ այժմ ստիպված էին իրականացնել հաշվառման վայրեր այցելելով:

Հարկ վճարողների սպասարկման վարչությունը բաղկացած է Երևանում և մարզերում տեղակայված հարկ վճարողների սպասարկման 20 բաժնից և ակցիզային դրոշմանիշերի ու դրոշմապիտակների տրամադրման գործընթացի կազմակերպման 1 բաժնից: Վարչությունն իրականացնում է ինչպես հարկ վճարողների սպասարկման և ակցիզային դրոշմանիշերի ու դրոշմապիտակների տրամադրման գործընթացի կազմակերպման, այնպես էլ հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների մասով պարտավորությունների հաշվառման, հարկ վճարողների հարկային գործերի շարժի վարման և պահպանման գործառույթ:







Губернаторы России





Губернаторы России
103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media


103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости




Спорт в России и мире



Новости Крыма на Sevpoisk.ru



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России