Добавить новость
103news.com
World News
Март
2018

Պետք է հնարավորություն ունենալ քրեական դատավարության շրջանակում ներկայացնել ոչ նյութական վնասի պահանջ, Ավետիսյանների գործով դա անհնար էր. փաստաբան

0

Կյանքի իրավունքի խախտման փաստով բարոյական վնասի հատուցման պահանջով քաղհայցը առաջին ատյանի դատարանում քննության չառնվելուց հետո Գյումրիում սպանված Ավետիսյանների ընտանիքի իրավահաջորդների ներկայացուցիչները դիմել էին Սահմանադրական դատարան: Սահմանադրական դատարանն այսօր հրապարակելու էր որոշումը, որի հրապարակումը, սակայն հետաձգվել է մինչև մարտի 16-ը:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Ավետիսյանների իրավահաջորդներից Արամազդ Կիվիրյանը:

«Մենք վիճարկում ենք Քրեական դատավարության այն նորմերը, որոնց հղում են կատարել դատարանները` պատճառաբանելով, որ քրեական դատավարության շրջանակներում հնարավոր չէ ներկայացնել ոչ նյութական վնասի հատուցման պահանջ, մեր կողմից այդ նորմերի սահմանադրականության հարցն է բարձրացվել:

ՍԴ ներկայացվել էր դիմում, որ ՍԴ-ն անդրադարձ կատարի այդ նորմերին և իր իրավական գնահատականը տա ՍԴ նորմերի տեսանկյունից: Այսօր պետք է հրապարակվեր որոշումը, սակայն այն հետաձգվել է մինչև մարտի 16-ը: Ինձ հայտնեցին, որ որոշման հրապարակումը հետաձգվել է պատճառաբանությամբ, որ անհրաժեշտություն է առաջացել լրացուցիչ կարգով ուսումնասիրել նյութերը, թե ինչ նյութերի մասին խոսքը՝ ՍԴ-ից չի պարզաբանվել»,-ասաց Արամազդ Կիվիրյանը:

Հարցին, թե դիմողներն ի՞նչ են ակնկալում Սահմանադրական դատարանից, Կիվիրյանն ասաց, որ իրավական տեսանկյունից ՍԴ-ի որոշումը պետք է լինի այնպիսին, որ հնարավորություն ընձեռվի ներկայացնելու ոչ նյութական վնասի պահանջ, և Սահմանադրական դատարանի որոշումը պետք է լինի այնպիսին, որ վերանայման վարույթ հարուցելու հնարավորություն ընձեռվի:

«Ես դա եմ ակնկալում, որովհետև դատարանները փաստարկել են, որ քրեական դատավարության շրջանակներում հնարավոր չէ այդպիսի պահանջի ներկայացումը, իմ համոզմամբ` դա իրավաչափ չէ և հաշվի առնելով նաև մեր հայցի վերաբերյալ արտահայտած դիրքորոշումները` այդ թվում Ազգային ժողովում, ՄԻՊ-ում, հաշվի առնելով նաև միջազգային պրակտիկան` ապա անձը չպետք է զրկված լինի այդ պահանջը ներկայացնելու հնարավորությունից: Նրան պետք չէ մատնացույց անել մեկ այլ դատարան»,-ասաց Կիվիրյանը՝  հավելելով, որ չի կարելի գործը տրոհել և ասել՝ այս հարցով դիմեք այլ դատարան:

Հարցին, թե ՍԴ-ի կողմից դիմումը բավարարելու դեպքում Ավետիսյանների գործով քաղհայցի պահանջ կներկայացվի՞, Արամազդ Կիվիրյանն ասաց, որ այդ ժամանակ դա հենք կհանդիսանա, որպեսզի իրենց կողմից ներկայացվի համապատասխան բողոք, որի շրջանակներում պետք է այդ դրա վերանայման վարույթ հարուցի. «Դա հնարավորություն կտա, որ այդ գործի շրջանակներում քաղաքացիական հայցը քննության առարկա դառնա»:

«Ավետիսյանների գործով առաջին ատյանի դատարանն ասաց, որ քաղհայցով առանձին դիմեք Քաղաքացիական դատարան, բայց ինչպե՞ս. իրենք հասկանում էին, որ դա անհնար է, որովհետև պահանջը պետք է ներկայացվեր Ռուսաստանի Դաշնության դեմ, իսկ Քաղաքացիական դատավարության օրենսգիրքն այդ ժամանակ սահմանում էր, որ հայցը գտնվում է պատկանողի գտնվելու վայրի դատարան, այսինքն՝ ոչ ՀՀ-ում: Մենք ՀՀ-ում չէինք կարող ներկայացնել այդ հայցը»:

Նշենք, որ քաղհայցով Ավետիսյանների իրավահաջորդները ՌԴ-ից պահանջում էին 450 հազար եվրոյի բարոյական փոխհատուցում: 







Губернаторы России





Губернаторы России
103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media


103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости




Спорт в России и мире



Новости Крыма на Sevpoisk.ru



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России