Добавить новость
103news.com
World News
Март
2018

Խիստ դժգոհ եմ կառավարության թիմային աշխատանքից, 18 նախարարությունը մեծ շռայլություն է մեր երկրի համար. Թաթուլ Մանասերյան

0

Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն այսօր մամուլի ասուլիսին անդրադառնալով վարչապետի թեկնածուի ընտրությանը` ասաց, որ պետք է շեշտադրումը կատարել նրա վրա, որ մենք ընտրում ենք գերագույն գլխավոր հրամանատար:

«Բոլոր նրանք, ովքեր ուզում են այլ մարդ տեսնել այդ պաշտոնում, պարտավոր են նախ հիմնավորել, թե որքանով է համապատասխանում հենց գերագույն հրամանատարի պաշտոնին և ինչո՞ւ պետք է Սերժ Սարգսյանը զիջի այդ պաշտոնը, քանի որ ճկունությունը, փորձառությունը, լայնախոհությունն ինքը ապացուցել է փորձով: Եթե որևէ մեկը ունի այլընտրանք, պետք է հիմնավորի: Այս հարցում ինձ համար Սերժ Սարգսյանն առավել ընդունելի թեկնածու է եղած քաղաքական ներկապնակից»,-ասաց նա:

Թաթուլ Մանասերյանն ասաց` շատ կուզենար, որ հասարակությունն իր քաղաքական ուժերով ներկայացնի այլընտրանքներ: «Ես ենթադրում եմ, որ բոլոր այն քաղաքական ուժերը, որոնք այսօր լռում են, ընդունում են այս փաստի գոյությունը և գիտակցում են, որ անկախ իրենց քաղաքական հայացքներից և մոտեցումներից, ազգային անվտանգության, երկրի պաշտպանունակության հարցում պետք է միասնական լինենք»,-ասաց նա:

Ըստ տնտեսագետի՝ այլ թեկնածու չի շրջանառվում, ինչը քաղաքական ուժերի խնդիրն է, և դա չի վկայում հասարակության հիվանդ լինելու մասին: «Ես կարծում եմ, որ բավական առողջ հասարակություն ունենք, թեև որոշ դեպքերում պասիվության երևույթներ նկատելի են»,-ասաց նա:

Անդրադառնալով կառավարության աշխատանքին` Թաթուլ Մանասերյանը նշեց, որ խիստ դժգոհ է կառավարության թիմային աշխատանքից, գտնում է, որ 18 նախարարությունը մեծ շռայլություն է մեր երկրի համար: «Եթե դրանց կեսը փակվի, ժողովուրդը չի զգա դրանց բացակայությունը»,-ասաց նա:

Տնտեսագետն ասաց, որ ուսումնասիրել են` նախարարությունների ուղիղ կեսը կարող են միավորվել, քանի որ կան գործառույթների կրկնողություններ, բյուջեի միջոցների ավելի արդյունավետ ծախսի խնդիր, կադրային խնդիր:

Անդրադառնալով նորընտիր չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանի գործունեությանը` Թաթուլ Մանասերյանն ասաց, որ ռեալ ակնկալիքներ կան: «Այն որոշակի խզումը, որ կա հասարակության և իշխանության միջև, կարծում եմ, որ այստեղ կարող ենք սպասել, որ այդ անջրպետն էլ հաղթահարվի, դժվար գործ է սպասվում Արմեն Սարգսյանին, որն արտաքին աշխարհում` միջազգային հարթակներում, ներկայացնելու է Հայաստանը և հայ ժողովրդին»,-ասաց նա։







Губернаторы России





Губернаторы России
103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media


103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости




Спорт в России и мире



Новости Крыма на Sevpoisk.ru



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России