Добавить новость
103news.com
World News
Март
2018

Այս իշխանությունների գոյության պայմաններում Քոչարյանին հարցաքննելը ոչինչ չի տալու. քաղաքական մեկնաբան

0
Քանի դեռ այս իշխանությունները կան, «Մարտի 1»-ը չի բացահայտվելու, այսօր «Ազատության» հետ զրույցում ասաց քաղաքական մեկնաբան Արմեն Բաղդասարյանն՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությանը։


Հիշեցնենք՝ Փաշինյանը «Մարտի 1»-ի գործի առնչությամբ գրություն է ուղարկել գլխավոր դատախազին՝ առաջարկելով հարցաքննության կանչել երկրորդ նախագահին։


Ըստ քաղաքական մեկնաբանի, այս իշխանությունների գոյության պայմաններում Ռոբերտ Քոչարյանին հարցաքննության կանչելը ոչ մի բան չի տալու գործի բացահայտման առումով։


«Սրանք ուղղակի հայտարարություններ են, իրար ինչ որ մեսիջներ են փորձում ուղարկել։ Հասկանալի չէ՞, որ միայն Ռոբերտ Քոչարյանը չէր «Մարտի 1»-ի հիմնական պատասխանատուն, իշխանական ողջ համակարգն է, որի մեջ են նաև այսօրվա իշխանությունները», - ասաց Բաղդասարյանը։


Հիշեցնենք՝ երեկ 2rd.am-ի հարցին ի պատասխան Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանն ասել էր. - «Մարտի 1»-ի անկարգությունների գլխավոր սադրիչն ու կազմակերպիչը Ազգային ժողովում «Մարտի 1»-ի գործով լսումներ էր կազմակերպել ու նստած ԱԺ նախագահի աթոռին՝ վարում էր նիստը»։


2rd.am-ը, մասնավորապես, հետաքրքրվել էր Սողոմոնյանից, թե ինչո՞վ է պայմանավորված ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի այն նախաձեռնությունը, որ «Մարտի 1»-ի գործի առնչությամբ գրություն է ուղարկել գլխավոր դատախազին՝ առաջարկելով հարցաքննության կանչել երկրորդ նախագահին։


Նիկոլ Փաշինյանն էլ հակադարձեց Վիկտոր Սողոմոնյանին՝ շեշտելով, Քոչարյանը փորձում է շեղվել բուն թեմայից, մինչդեռ նա պետք է հստակ պատասխանի կոնկրետ հարցի՝ որտեղի՞ց իրեն այն տեղեկությունը, թե «Մարտի 1»-ին ցուցարարները դուրս էին գալիս մեքենայից հետևից, կրակում զինվորների վրա, ապա թաքնվում»:


Բաղդասարյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դտել այստեղ.










Губернаторы России





Губернаторы России
103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media


103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости




Спорт в России и мире



Новости Крыма на Sevpoisk.ru



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России