Добавить новость
103news.com
World News
Март
2018

Նրան սեր էին խոստովանում Ռոստրոպովիչն ու Կուուզիկը. Զառա Դոլուխանովայի ծննդյան 100-րդ տարեդարձը հանդիսավոր կնշվի մոսկովյան «Գելիկոն օպերա»-ում

0

Մարտի 15-ին կլրանա խորհրդային օպերային երգչուհի, ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի Զառա Դոլուխանովայի (Զարուհի Դոլուխանյան-խմբ.) ծննդյան 100-րդ տարեդարձը, ինչը հանդիսավոր կերպով կնշվի Մոսկվայի «Գելիկոն օպերա»-ում:

Ինչպես նշում է rusarminfo.ru կայքը, երեկոյի բացումը կտրվի հայկական ժողովրդական երգով, որը Դոլուխանովայի ամենասիրած կատարումների շարքում էր:

Տաղանդաշատ հայուհու տարեդարձի կապակցությամբ նրա մասին ջերմ ու անկեղծ հուշերով են կիսվել գործընկերներն ու սաները:

«Նրան իրենց ստեղծագործություններն էին նվիրում Պրոկոֆևն ու Շոստակովիչը, Գավրիլինն ու Թարիվերդիևը: Նրան սեր էին խոստովանում Ռոստրոպովիչն ու Կուուզիկը: Հանդիսատեսը նրան աստվածացնում էր ու լցնում համերգային դահլիճները: Նրա անունն արտաբերվում էր մեծ հարգանքով: Նա թագուհի էր և որպես թագուհի՝ վեր բոլոր կասկածներից: Նա միակն էր ու մնաց այդպիսին, նա երաժշտական Օլիմպոսի ամենավառ աստղն էր»,-նշել է երաժիշտ Ռուբեն Լիսիցյանը:

Մինչդեռ Դոլուխանովայի նախկին սան, «Գելիկոն օպերա»-ի մեներգչուհի Մարիա Մասխուլիան երգչուհուն բնութագրել է որպես մեծ երաժիշտ, ինտելիգենտ, կրթված մարդ ու տաղանդավոր նկարչուհի:

Հավելենք, որ Դոլուխանովան 1933թ. ավարտել է Մոսկվայի Գնեսինների անվան երաժշտական ուսումնարանը, իսկ 1957թ.՝ Մոսկվայի Գնեսինների անվան երաժշտական մանկավարժական ինստիտուտը։ 1941 թվականին ընդունվել է Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոն, հանդես եկել Օլգայի (Չայկովսկու «Եվգենի Օնեգին»), Գայանեի (Սպենդիարյանի «Ալմաստ»), Զիբելի (Գունոյի «Ֆաուստ»), Դունյաշայի (Ռիմսկի-Կորսակովի «Թագավորի հարսնացուն»), Պոլինայի (Չայկովսկու «Պիկովայա Դամա») և այլ դերերգերով։

1944թ. տեղափոխվել է Մոսկվա, նվիրվել համերգային գործունեության, եղել է Համամիութենական ռադիոյի և հեռուստատեսության, իսկ 1959թ.-ից՝ Մոսկվայի ֆիլհարմոնիայի մենակատարուհի։ 

1949թ. Բուդապեշտում կայացած երգիչների միջազգային մրցույթում արժանացել է առաջին մրցանակի։ 

Օպերային երգչուհին մահացել է 2012թ.:

 

 







Губернаторы России





Губернаторы России
103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media


103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости




Спорт в России и мире



Новости Крыма на Sevpoisk.ru



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России