Добавить новость
103news.com
World News
Март
2018

Դեսպան Սադոյանը Վրաստանի Արդարադատության նախարարի հետ քննարկել է համագործակցության հեռանկարներին առնչվող հարցեր

0

Մարտի 13-ին Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը հանդիպում ունեցավ Վրաստանի Արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանիի հետ։

Հանդիպմանը կողմերն անդրադարձան Հայաստանի և Վրաստանի միջև արդարադատության ոլորտում համագործակցության հեռանկարներին առնչվող մի շարք հարցերի։

Զրուցակիցները կարևորեցին Հայաստանի և Վրաստանի արդարադատության նախարարությունների միջև փոխգործակցության խթանմանն ուղղված քայլերը: Այս համատեքստում ընդգծվեց նախորդ տարվա աշնանը ՀՀ Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի՝ Վրաստան կատարած այցի կարևորությունը։ Դեսպան Սադոյանն իր հերթին Վրաստանի Արդարադատության նախարարին հրավիրեց պատասխան այցով լինել Հայաստանում։ 

Դեսպան Սադոյանը նշեց, որ 2017թ. Վրաստան այցելուների քանակով Հայաստանն առաջին տեղում էր (1․7 միլիոնից ավելի) և հույս հայտնեց, որ այդ թիվն այս տարի ավելի կմեծանա՝ միաժամանակ նշելով, որ պետք է ամեն ինչ անել, որ ՀՀ քաղաքացիներն իրենց հնարավորինս հարմարավետ զգան եղբայրական Վրաստանում:

Զրուցակիցներն այս համատեքստում անդրադարձան Հայաստանից այցելուներին առնչվող հարցերին և դրանց՝ համատեղ ջանքերով լուծումներ գտնելու ուղիներին:

Դեսպանը նախարարին ներկայացրեց Հայաստանում սահմանադրական բարեփոխումների արդյունքներն ու կառավարման նոր ձևի անցմանն առնչվող հարցեր։

Թեա Ծուլուկիանին իր հերթին խոսեց արդարադատության ոլորտում Վրաստանում իրականացվող բարեփոխումների ընթացքի ու արդյունքների մասին։







Губернаторы России





Губернаторы России
103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media


103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости




Спорт в России и мире



Новости Крыма на Sevpoisk.ru



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России