Մարտի 19-ից կգործարկվեն Երևանի հինգ խաչմերուկներում տեղադրված տեսախցիկները
Հաղորդագրության համաձայն՝ նույն օրվանից գործարկվելու է նաև Շիրակի մարզի Հոռոմ գյուղում՝ գյուղապետարանի հարակից ճանապարհահատվածում տեղադրված արագաչափ սարքը, մեկ արագաչափ՝ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է:
Ճանապարհային ոստիկանությունը մեկ այլ հաղորդագրությամբ տեղեկացնում է, որ վաղը Երևանի Իսահակյան և Թամանյան փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն․ նշված խաչմերուկում տեղադրված «Մուտքն արգելվում է», «Աջ շրջադարձն արգելվում է», «Ձախ շրջադարձն արգելվում է», «Կանգառն արգելվում է» ճանապարհային նշանները և «Գործողության ժամանակ (11.00−24.00)» ցուցանակները, որոնք ձմռան ամիսներին ժամանակավորապես փակված էին ծածկոցներով, կվերաբացվեն և կսկսեն գործել նախկինի պես:
