Добавить новость
103news.com
World News
Май
2018

Մալայզիայի նախկին վարչապետը, ում տներից կանխիկ գումարով ու թանկարժեք իրերով լի 280 տուփ էին հանել, ոստիկանությունից պաշտպանություն է խնդրել

0

Մալայզիայի նախկին վարչապետ Նաջիբ Ռազակը, որը կասկածվում է մասշտաբային կոռուպցիայի գործի շրջանակում, ստիպված է եղել դիմել ոստիկանություն՝ իր և իր ընտանիքի անվտանգության համար մտավախությունների առնչությամբ: Այդ մասին հայտնում է Associated Press գործակալությունը՝ վկայակոչելով տեղական ԶԼՄ-ներին:

«Նաջիբը դիմում է ներկայացրել ոստիկանություն՝ խնդրելով պաշտպանել իրեն և իր ընտանիքին, քանի որ 14-րդ համընդհանուր ընտրություններից հետո, նրանք վախենում են իրենց անվտանգության համար»,- ասել է նախկին վարչապետի ներկայացուցիչը:

ԶԼՄ-ները նշել են, որ Ռազակի հասցեին արդեն սպառնալիքներ են հնչել:

Հաղորդվում է, որ ոստիկանությունը վերջին խորհրդարանական ընտրություններից հետո հերթապահություն է իրականացրել Կուալա Լումպուրում Ռազակի տան մոտ, իսկ այնուհետ ուղեկցել է նրան իր հայրենի Պեկան քաղաք:

Մայիսին 60 տարվա ընթացքում առաջին անգամ Մալայզիայում խորհրդարանական ընտրություններում հաղթանակ է տարել ընդդիմությունը: Ռազակը, ում «Ազգային ճակատ» կուսակցությունն իշխանության է եղել 1957 թվականից ի վեր, հայտարարել է, որ ընդունում է «ժողովրդի կամքը»:

Ռազակը կասկածվում է 1Malaysia Development Berhad պետական ներդրումային հիմնադրամում կոռուպցիայի գործով: Քննության տվյալներով՝ Մալայզիայի նախորդ կառավարությունը և հիմնադրամի ղեկավարությունն ավելի քան 4,5 միլիարդ դոլար պետական միջոց են յուրացրել:


Օրերս էլ հաղորդվել էր, որ Մալայզիայի ոստիկանությունը երկրի նախկին վարչապետին պատկանող բնակարաններից առգրավել է ավելի քան 280 տուփ՝ լի կանխիկ գումարով, թանկարժեք ոսկերչական զարդերով, ժամացույցներով, ինչպես նաև տասնյակ էքսկլյուզիվ Hermes պայուսակների հավաքածուով: Հատկանշական է, որ իրավապահներն առգրավված իրերի տեղափոխման համար օգտագործել են 5 բեռնատար:







Губернаторы России





Губернаторы России
103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media


103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости




Спорт в России и мире



Новости Крыма на Sevpoisk.ru



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России