Добавить новость
103news.com
World News
Май
2018

Թավշյա հեղափոխությունը պետք է ներառի հեռարձակման ոլորտը. քննարկում

0

Հեռարձակվող ԶԼՄ-ների գործունեության և մեդիա ոլորտում բարեփոխումների  անհրաժեշտության վերաբերյալ այսօր քննարկում տեղի ունեցավ, որին մասնակցում էին  Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը,  Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը և ՀՀ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ Արմեն Մկրտչյանը:

Աշոտ Մելիքյանը նշեց, որ իրենց առաջարկությունները մինչ այս անտեսված են եղել: «Համոզված եմ, որ թավշյա հեղափոխությունը պետք է ներառի հեռարձակման ոլորտն առհասարակ, քանի որ այնտեղ տիրող բարքերը, հարաբերությունները արմատապես վերանայելու անհրաժեշտություն ունեն և համոզված եմ, որ այդ ամենը պետք է սկսել ամբողջովին նոր օրենք ընդունելով»,-ասաց նա և նշեց, որ վերջերս ընդունված «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը չի քննարկվել շահագրգիռ մարմինների հետ և իրենց համար դա անակնկալ էր:

Աշոտ Մելիքյանը հայտարարեց, որ իրենք հեռուստատեսային և ռադիոյի հանձնաժողովի հետ չեն ունեցել գործընկերային հարաբերություններ չեն ունեցել և համարել են, որ հանձնաժողովը չի իրականացնում իր գործառույթները: Ըստ նրա՝ իշխող համակարգին համարեցված օրենք է ընդունվել, սպասարկել են որոշ խմբերին: «ՀՌԱՀ-ը, թեև օրենքով անկախ մարմին է, բայց իրականում շատ մեծ քաղաքական ազդեցության տակ գտնվող մարմին է»,-ասաց նա: Նա նկատեց, որ այս հեղափոխության շրջանում երևացին հայաստանյան հեռուստաընկերությունների բոլոր արատները, քաղաքական ոչ ազատ լինելը:

Բորիս Նավասարդյանը  կարևորեց փոփոխությունների մեթոդաբանությունը: «Գործադիր իշխանության շրջանակներում չկա մի մարմին, որը զբաղվում է անմիջապես լրատվամիջոցներով»,-ասաց նա և նշեց, որ դա դժվարացնում է արագ բարեփոխումներ իրականացումը:

«Ես գտնում եմ, որ պետք է խորհրդարանական մեծամասնությանը հնարավորություն տալ, իրենց գոյությունը օրենսդիր մարմնում արդարացնելու և որպես քաղաքական գործիչներ դրսևորվելու: Կարծում եմ, որ այսօր խորհրդարանական մեծամասնությունը այլևս կարիք չունի իշխանություններին պաշտպանել լրատվամիջոցներից»,-ասաց նա և առաջին քայլը համարեց` լուծել մարզային հեռարձակողների հարցը, որոնք չունեն թվային հեռարձակման լիցենզիա:

Նա կարևորեց նաև ընտրական օրենսգրքի փոփոխությունները, որպեսզի հավասար հնարավորություններ տրամադրող հեռարձակման ոլորտ ունենանք: «Մենք չենք քանդում ինստիտուտները, մենք այդ ինստիտուտները բարեփոխում ենք»,-ասաց նա:

Արմեն Մկրտչյանը նշեց, որ բոլոր բարձրացված հարցերը մտահոգիչ են և օրենքի փոփոխությունները շատ արդիական համարեց: Ինչ վերաբերում է նախորդ փոփոխություններին, ապա նա համաձայնեց, որ գուցե ժամանակի սղության պատճառով Արդարադատության նախարարը պարզապես փորձ է արել այն համապատասխանեցնել Սահմանադրությանը: «Մեր առումով էլ որոշ լիազորություններ, որ տրվել են, իմ սրտով էլ չեն»,-ասաց նա և հույս հայտնեց, որ օրենքի նախագծի մաշկողները կաշխատեն նաև իրենց հետ:

Նա նկատեց, որ համայնքային հեռուստաընկերությունները զրկված են թվային հեռարձակումից  և կոչ արեց, անպայման, հաշվի առնել բոլոր մարզերի հնարավորությունները և հանձնաժողովի դերը այն համարեց նաև, որ կարողանա ապահովել բոլոր հնարավորությունները: 







Губернаторы России





Губернаторы России
103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media


103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости




Спорт в России и мире



Новости Крыма на Sevpoisk.ru



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России