Добавить новость
103news.com
World News
Июнь
2018

Հնարավոր է՝ անապահով ընտանիքների համար էլեկտրաէներգիայի սակագինը հուլիսի մեկից իջեցվի, իսկ Ռուսաստանի հետ գազի պայմանագիրը մինչև տարվա վերջ թարմացվի․ նախարար

0

Վարչապետին զեկուցել եմ, որ այսօրվա իրավիճակում ՀՀ-ում էլեկտրաէներգիայի սակագին վերանայելու դեպքում գոյություն ունեն մի շարք ռիսկեր, պետք է հաշվի առնենք դրանք և գնահատենք մեր հնարավորությունները, որից հետո վերանայենք էլեկտրաէներգիայի սակագինը:

Այս մասին ժամանակավոր, համաձայնության կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար, «Ծառուկյան դաշինք»-ի քվոտայով պաշտոնը ստանձնած Արթուր Գրիգորյանը:

«Քննարկումների արդյունքում պարզվել է, որ կարող ենք անապահով ընտանիքների համար, որոնք 10 000-15 000 են (կճշտվի այդ թիվը), էլեկտրաէներգիայի սակագինն իջեցնել 10 դրամով»,- ասաց նա:

Նախարարը լրագրողների՝ էլեկտրաէներգիայի սակագնի իջեցման մասին բոլոր հարցերին, այդ թվում՝ թե հնարավոր է, որ բոլոր քաղաքացիների համար սակագինը իջեցվի, պատասխանեց՝ այդ հարցով պետք է դիմել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին:

Անապահով ընտանիքների համար սակագինը իջեցնելու իրենց առաջարկությունը, ըստ Արթուր Գրիգորյանի, քննարկել են ՀԷՑ-ի հետ:

«Դա ՀԷՑ-ի հետ բանակցությունների արդյունքում է արվել: ՀԷՑ-ը պարտավորվել է իր շահույթի հաշվին, առանց հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետ քննարկման,նվազեցնել սակագինը»,- ասաց նա:

Նախարարը նաև տեղեկացրեց, որ եթե վերջնական որոշում կայացվի՝ հնարավոր կլինի սակագինը իջեցնել հենց հուլիսի 1-ից:

Գրիգորյանը նշեց, որ էներգահամակարգում եղած ռիսկերի մեջ չեն բացառվում, որ կլինեն նաև կոռուպցիոն ռիսկեր, որոնք կարող են անմիջական ազդեցություն ունենալ սակագնի վրա:

«Ինձ թվում է, որ համապատասխան մարմինները կզբաղվեն դրանցով: Մենք էլ կզբաղվենք, եթե դա մեր իրավասությունների շրջանակում լինի»,- ասաց նա: Նախարարը չբացառեց նաև, որ նման ռիսկերի բացահայտման դեպքում ընդհանրապես էլեկտրաէներգիայի սակագինը վերանայվի:

Նախարարը էներգահամակարգում ամենալուրջ ռիսկերից համարեց ատոմակայանի գործունեության դադարեցումը: «Այսինքն՝ ՀՀ-ում ամենաէժան էներգիա արտադրող կայանն այս պահին չի գործում: Հիմա սա ռի՞սկ է, թե՞ ոչ: Հիմա մենք ասում ենք՝ աննախադեպ  գործընթաց է սկսվել, ատոմակայանի աշխատանքի մեկ օրվա ուշացումը մեզ վրա նստում է 220 միլիոն դրամ: Ուստի այդ պայմաններից ելնելով՝ սակագնի վերանայման հետ կապված մեր տեսակետը կներկայացնենք տարվա վերջին»,- ասաց նա:

Նախարարը լրագրողների խնդրանքով անդրադարձավ նաև գազի գնի պայմանագրի մասին իր դիտարկումներին: «Պայմանագիրը տարվա վերջին պետք է թարմացվի, և նոր պայմաններով պետք է տեղի ունենան քննարկումներ: Գազի գնի վերաբերյալ քննարկումները կսկսվեն նոյեմբերին, երբ կունենանք առաջարկություններ, ձեզ կներկայացնենք»,- ասաց նա:

Հարցին, թե եթե Ռուսաստանը բարձրացնի գազի սակագինը, հնարավո՞ր է՝ Իրանից գազ գնենք, նախարարը պատասխանեց. «Եթե գնա նման քայլի, ամեն ինչ էլ հնարավոր է անենք, որ գնենք էժան գազ»:







Губернаторы России





Губернаторы России
103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media


103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости




Спорт в России и мире



Новости Крыма на Sevpoisk.ru



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России