Թաիլանդական քարանձավը, որտեղ պատանի ֆուտբոլիստներն արգելափակված են մնացել 12 օր, տեսարժան վայր կդառնա
Թաիլանդի Թհամ Լուանգ քարանձավը, որտեղից փրկարարները փորձում են դուրս բերել այնտեղ արգելափակված 12 պատանի ֆուտբոլիստին և նրանց մարզիչին, կվերածվի տեսարժան վայրի: Այս մասին հաղորդում է INTERFAX.RU-ն՝ վկայակոչելով տեղի աղբյուրը:
Հիշեցնենք, որ պատանիներն ու իրենց մարզիչը քարանձավ են մտել հունիսի 23-ին, որից հետո արգելափակվել են ներսում՝ հանկարծակիորեն սկսված ջրհեղեղի պատճառով:
Դպրոցականների առողջական վիճակը լավ է, նրանք ներկա պահին ապահով են, սակայն փրկարարները դեռևս վտանգավոր են համարում նրանց այնտեղից դուրս բերելու արշավն սկսելը չդադարող անձրևի պատճառով:
Չիանգրայ նահանգը, որտեղ գտնվում է քարանձավը, անցյալ տարի 2.7 մլն զբոսաշրջիկ է ընդունել: Իշխանությունները հույս ունեն, որ նրանց թիվն աստիճանաբար կաճի: