Добавить новость
103news.com
World News
Июль
2018

Ադրբեջանում փնտրում են աննախադեպ հոսանքազրկման մեղավորներին

0
Ադրբեջանում հոսանքազրկման հետ կապված ոդիսականը շարունակվում է: Նախագահ Իլհամ Ալիևի անձնական վերահսկողության տակ գտնվող խնդիրն այդպես էլ չի հանգուցալուծվում:


Երկրի լրատվամիջոցները հաղորդում են Մինգեչաուրի հիդրոէլեկտրակայանում տեղի ունեցած նոր հրդեհի մասին: Սրան նախորդած մյուս երկու հրդեհների հետևանքով, հիշեցնենք, Ադրբեջանը գրեթե ամբողջությամբ հոսանքազրկվել էր՝ ինչն էլ հանգեցրել էր ռազմավարական օբյեկտների բնականոն աշխատանքի խափանմանը: Պաշտոնական վարկածի համաձայն՝ վթարի պատճառը ռեկորդային շոգ եղանակն է, ի հետևանք՝ էլեկտրաէներգիայի սպառման կտրուկ աճը (մասնավորապես, օդորակիչների շուրջօրյա օգտագործման պատճառով):


Ըստ ադբեջանական լրատվամիջոցների, երկրում օդի ջերմաստիճանը հասնում է Ցելսիուսի սանդղակով 45 աստիճանի, ինչը վերջին տասնամյակների համար աննախադեպ ցուցանիշ է: Էներգետիկ ռեսուրսներով հարուստ Ադրբեջանը կարողացավ իրավիճակը փոքրիշատե կարգավորել հարևան Վրաստանից և Ռուսաստանից ներկրված էլեկտրաէներգիայի հաշվին:


Այսպիսով, ինչպես նշում է «Թուրան» գործակալությունը, վերջին տասնամյակում երկրի էներեգետիկ ոլորտում արված բազմամիլիարդանոց ներդրումները, որոնք Ադրբեջանի իշխանությունները ներգրավել են միջազգային հիմնադրամներից, իրեն չարդարացրեց: Քննադատության թիրախում հայտնված իշխանությունները, այդ թվում նախագահ Իլհամ Ալիևը, սակայն, տեղի ունեցածի համար մեղադրում են  ոլորտի պատասխանատուներին՝ կասկածի տակ առնելով համակարգի ծանրաբեռնվածության վարկածը:


«Շոգն ու էլեկտրաէներգիայի օգտագործման աճը չեն կարող Ադրբեջանի հոսանքազրկման պատճառ դառնալ»,- հայտարարել է Իլհամ Ալիևը, մատնանշելով մի շարք երկրներ, որոնցում օդի ջերմաստիճանն ավելի բարձր է, սակայն նման վթարներ տեղի չեն ունենում: «Նույնիսկ եթե տեղի են ունենում, էներգահամակարգը կաթվածահար չի լինում»,- նաև ասել է Ադրբեջանի նախագահը՝ քննադատության սլաքն ուղղելով դեպի ոլորտը համակարգող «Ազերէներջի» ընկերությունը:


Ի դեպ, թեև նախագահ Ալիևի քննադատությունից հետո ակնկալվում էր, որպաշտոնանկություններ կլինեն, նման բան տեղի չունեցավ: «Դուք պետք է ամաչեիք ժողովրդին պատճառած անհարմարությունների համար: Վթարը վնաս է հասցրել ոչ միայն քաղաքացիներին, այլ նաև տնտեսությանը»,- հանդիմանել է Ալիևը:


Մինչ Ադրբեջանի նախագահն իր ենթականերին է քննադատում տեղի ունեցածի համար, ընդդիմությունը մեղադրում է ողջ կառավարությանը, այդ թվում՝ երկրի ղեկավար Իլհամ Ալիևին: «Մուսավաթ» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Արիֆ Հաջիլի խոսքով՝ պայթյուններն ու դրանց հաջորդած հոսանքազրկումը ցույց տվեցին Ադրբեջանի անվտանգության խոցելի կետերը:


«Էներգահամակարգում միլիարդներ են ներդրվել, սակայն էներգետիկ անվտանգություն ապահովելու նպատակին չեն  հասել»,- նշել է ընդդիմադիր գործիչը, պնդելով՝ ինչպես մյուս, այնպես էլ այդ ոլորտում կոռուպցիան իր տեղն է ունեցել:


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Մինգեչաուրում տեղի ունեցած վթարի հետևանքները հետաքննելու նպատակով ավելի վաղ հրահանգել է հատուկ պետական հանձնաժողով ստեղծել, որում ընդգրկվել են նաև ուժային երկու կառույցների` ներքին գործերի նախարարության և պետական անվտանգության ծառայության ղեկավարները: 






Губернаторы России





Губернаторы России
103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media


103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости




Спорт в России и мире



Новости Крыма на Sevpoisk.ru



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России