Добавить новость
103news.com
World News
Июль
2018

Արցախի պետնախարարը Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրենի հետ քննարկել է նոր շուկաների որոնման հարցը

0

Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հուլիսի 16-ին ընդունել է Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանի գլխավորած պատվիրակությունը։

Պետական նախարարն իր գոհունակությունն է հայտնել արցախյան ընկերություններին արտահանման հարցում հիմնադրամի կողմից ցուցաբերվող աջակցության առթիվ: Նա կարևորել է կառույցի հետ ԱՀ գործարար շրջանակների համագործակցության հետագա խորացումը՝ առկա ներուժի ավելի արդյունավետ իրացման նպատակով։

Գ. Մարտիրոսյանն ուշադրություն է հրավիրել նաև պետական առաջիկա ծրագրերին՝ նշելով, որ Արցախում մեկնարկել է արտադրվող նռան ծավալների մեծացումը խթանելու նոր ծրագրեր։ Պետնախարարը ներկաներին առաջարկել է ուսումնասիրություններ սկսել շուկաների որոնման ուղղությամբ, որպեսզի իրացման հարցում հետագայում խոչընդոտներ չլինեն։

Արմեն Ավակ Ավակյանը պետնախարարին է ներկայացրել ՀԶՀ աջակցության գործիքակազմը՝ շեշտելով, որ այն ամբողջությամբ հասանելի է արցախյան ընկերությունների համար։ Նրա խոսքով՝ որոշ արցախյան ընկերություններ արդեն ընդգրկվել են հայաստանյան և միջազգային ցուցահանդեսներում, ինչը որոշակի արդյունքներ է ապահովել այդ կազմակերպությունների համար։ Ա․ Ավակյանը հավաստիացրել է, որ շարունակելու են ընդլայնել և խորացնել տեղի արտադրողների հետ համագործակցությունը։

Հանդիպմանը ներկա է եղել ԱՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարար Լևոն Գրիգորյանը:







Губернаторы России





Губернаторы России
103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media


103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости




Спорт в России и мире



Новости Крыма на Sevpoisk.ru



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России