Добавить новость
103news.com
World News
Июль
2018

Ամուլսարի հարցով մենք կառավարության դեմ դուրս չենք եկել և կարծում ենք, որ կառավարության որոշումը մեր սրտով կլինի. Ջերմուկի բնակիչ

0

Այնքան ժամանակ ենք պայքարելու, մինչև որ պաշտոնական հայտարարություն լինի «Լիդիան Արմենիա» ընկերության  և վարչապետի կողմից, որ հանքը չի շահագործվելու: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Ամուլսարի շահագործման դեմ պայքարել շարունակող Ջերմուկի բնակիչ Շառլ Մաթևոսյանը:

«Վարչապետի այցից հետո կա տեսչություն վարչապետի նշանակած տնօրենի կողմից, որոնք հիմա թղթաբանության հետ կապված ստուգումներ են անցկացնում, այնուհետև Արթուր Գրիգորյանի գլխավորությամբ պետք է գա մյուս խումբը, ու մեր համայնքից վեց հոգի պետք է ընդգրկված լինեն խմբի մեջ ու իրենք սարում հետազոտում պետք է անցկացնեն»,-ասաց նա:

Ջերմուկի բնակիչը փոխզիջման ոչ մի տարբերակ չի տեսնում, քանի որ, եթե հանքի շահագործումը մեկ բացասական հետևանք էլ ունենա, ապա դա ազդելու է ջրի որակի վրա:

Ինչ վերաբերում է «Լիդիան Արմենիա» ընկերության դեմ պայքարողների թվին, ապա Շառլ Մաթևոսյանն ասաց.«Տարբեր լրատվամիջոցներով շրջանառվում է, թե պայքարողները ընդամենը 15, 50, 100 հոգի է, բայց այդ 50-100 հոգու հետևում կանգնած է ողջ հայությունը` ներսից, թե դրսից: Ներկա պահին պարտադիր չէ հարյուր հոգի անձնակազմ լինի, մենք բանակ չենք, բայց անհրաժեշտության դեպքում շատ մարդ կլինի, ինչի ապացույցը այն է, որ երբ հանրահավաք անցկացրինք դեպի այն հյուրանոց, որտեղ բնակվում է «Լիդիան Արմենիա» ընկերության տնօրինությունը, ոչ միայն Ջերմուկից էին մարդիկ մասնակցում այդ հանրահավաքին, այլ Աբովյանից, Դիլիջանից, Երևանից»,-ասաց նա:

Ջերմուկի բնակիչն ասաց, որ իրենք դուրս չեն գալիս կառավարության դեմ, այլ ավելին կարծում են, որ կառավարության դիրքորոշումը կլինի իրենց սրտով: Նա վստահություն հայտնեց, որ ներկայիս կառավարությունը չի գնա տնտեսական շահից ելնելով` անտեսելով բնապահպանականները: Նա նաև նշեց, որ առայժմ վարչապետի և իրենց խոսքերը մեկը մյուսին չեն հակասում:

Հիշեցնենք
, որ երեկ վարչապետ Նիկել Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձել է նաև  Ամուլսարի հանքի շահագործման հարցով Բնապահպանական տեսչությունը ստուգումներ է իրականացմանը և նշել, որ իրավիճակը քննվում է: 

Նշենք նաև, որ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Արթուր Գրիգորյանը հայտնել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարականով ստեղծվել է աշխատանքային խումբ, որը պետք է ուսումնասիրի հանքարդյունաբերության ոլորտում եղած խնդիրները: 







Губернаторы России





Губернаторы России
103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media


103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости




Спорт в России и мире



Новости Крыма на Sevpoisk.ru



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России