Добавить новость
103news.com
World News
Июль
2018

Պետք չէ քաղաքականացնել, այն ավելի շատ թափթփվածության հետևանք է. քաղաքագետները՝ Փանիկի միջադեպի մասին

0

Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմական բազայի կողմից ուսումնամարզական վարժանքներ անցկացնելու դեպքի առթիվ քաղաքագետները տարբեր մեկնաբանություններ ունեն:

Tert.am-ի հետ զրույցում քաղաքագետ Գագիկ Համբարյանն ասաց, որ տեղի ունեցածն ավելի շատ «թափթփվածության» հետևանք է, չի պարունակում քաղաքական ենթատեքստ: Միաժամանակ, նա նշեց, որ որպես տեղի բնակիչ կարող է ասել, որ սա ռազմաբազայի կողմից թույլ տված բազմաթիվ խախտումներից մեկն էր և առաջինը՝ նոր իշխանությունների պաշտոնավարման ժամանակ:

«Ես որևէ մեկին չեմ մեղադրում: Ռուսական կողմը լավ տեսել է, որ ամեն անգամ իրենց թույլ տված խախտումներին մենք չենք արձագանքում, հրապարակումներից այն կողմ չենք գնում: Այնինչ, Հայաստանի իշխանությունները բարձր մակարդակով պետք է արձագանքեն սրան, բողոքի նոտտա պետք է հղեն գոնե ԱԳՆ մակարդակով: Ռուսական կողմին կարգի հրավիրելու միջոցներից մեկն էլ տույժերը կարող են լինել: Ռազմաբազայի ծառայողները բավական մեծ վնաս են հասցնում ճանապարհներին, որով երթևեկում են տանկերը, զրահապատ մեքենաները»,- ասաց Գ. Համբարյանը:

Նա ասաց, որ նույն Փանիկի գյուղապետն էլ ասել է, որ բավական լավ վերանորոգված ասֆալտապատ ճանապարհը քարուքանդ է եղել:

Անդրադառնալով թեմային՝ քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովն ասաց, որ ռազմաբազան Հայաստանում տեղակայելու օրվանից գործում է պայմանագիր, որտեղ հստակ գրված են իրավունքները, պարտականությունները, գործողությունները, որոնք թույլատրելի են կամ ոչ:

«Պայմանագրային շրջանակներից դուրս տեղի ունեցող գործողությունները պետք է դառնան քննարկման առարկա և հետևաբար կանխեն ապագայում նման գործողությունների կրկնման հավանականությունը»,- ասաց Մարկարովը:

Նա դժվարացավ պատասխանել այն կարծիքներին, թե արդյոք այսպիսով հակառուսական արհեստական տրամադրություններ են ստեղծվում՝ նշելով. ««Ֆեյսբուքը» ներկայացուցչական օղակ չէ: Այն, ինչ հնչեցվում է «Ֆեյսբուքում», նեղ շրջանակի արտահայտած տեսակետ է: Բացի այդ, եկեք չմոռանանք, որ «Ֆեյսբուքում» կան ոչ միայն իրական օգտատերեր, այլև կեղծ, «ֆեյք» էջեր»:

Հիշեցնենք, որ երեկ Շիրակի մարզի Փանիկ գյուղի բնակիչները կրակոցների ու պայթյունների ձայներ են լսել: Որոշ ժամանակ անց նրանք պարզել են, որ պատճառը Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի ծառայողներն են, ովքեր ուսումնամարզական վարժաքներ են իրականացրել:

Փանիկի համայնքապետի հավաստիացմամբ՝ նման վարժանք անցկացնելու մասին իրենց չեն նախազգուշացրել, դրա համար էլ բնակիչները վախեցել են, դուրս են եկել փողոց, վիճել զինվորականների հետ, տեղեկացրել իրավիճակի մասին ոստիկանությանն ու ազգային անվտանգությանը:  

Ավելի ուշ ռուսական ռազմաբազայի պաշտոնյան ներողություն է խնդրել առանց զգուշացման զինավարժություն անցկացնելու համար:







Губернаторы России





Губернаторы России
103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media


103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости




Спорт в России и мире



Новости Крыма на Sevpoisk.ru



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России