«Եվրոպան չպետք է իր արժեքները պարտադրի Ռուսաստանին և Թուրքիային»․ Բելգիայի վարչապետ
Բելգիայի վարչապետ Շառլ Միշելը հայտարարել է, որ Եվրամիությունը չպետք է իր արժեքները պարտադրի Ռուսաստանին և Թուրքիային, այս մասին գրում է Sputnik-ի թուրքական ծառայությունը։
«Մենք պատմության ընթացքում երբևէ գոյություն չունեցած մի համակարգ ենք ստեղծել։ Կարծում եմ՝ կարիք չկա կրկնօրինակման սկզբունքով մեր արժեքներն ու ժողովրդավարական սկզբունքները պարտադրել Մոսկվային կամ Անկարային»,-ասել է Միշելը։
Նա նաև շեշտել է, որ Եվրոպան չի կազմալուծվի, և դա հասկացել է նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Ըստ Բելգիայի վարչապետի՝ Բրյուսելում վերջերս տեղի ունեցած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ Թրամփը համոզվեց, որ ի զորու չէ պառակտել Եվրոպան։
