ԱԳՆ գլխավոր քարտուղարը հանդիպել է Ֆրանսիայի նախագահի խորհրդական Ժան-Մարկ Բերթոնի հետ
Հուլիսի 27-ին ՀՀ ԱԳՆ Գլխավոր քարտուղար, Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքների ընդհանուր համակարգող Վահագն Մելիքյանը հանդիպեց Ֆրանսիայի նախագահի ֆրանկոֆոնիայի հարցերով խորհրդական Ժան-Մարկ Բերթոնի հետ։ Զրուցակիցները հանգամանալից քննարկեցին հոկտեմբերին Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքների ընթացքը, ներառյալ ԱԳՆ աշխատանքային խմբի և քարտուղարության կողմից կատարվող աշխատանքները։ Անդրադարձ կատարվեց նաև գագաթաժողովին շրջանակներում անցկացվելիք միջոցառումների կազմակերպչական հարցերին և դրանցում ֆրանսիական …