Добавить новость
103news.com
World News
Август
2018

Գործարկվել է Idram Cashback-ը, որը հնարավորություն է տալիս վերադարձնել իրական գումար

0

ԻԴՐԱՄ համակարգը գործարկել է նոր ծառայություն՝ Idram Cashback-ը, որի միջոցով օգտատերերին վերադարձվում է իրական գումար: Tert.am-ը ծառայության առավելությունների ու օգտագործման պայմանների մասին զրուցել է ԻԴՐԱՄ-ի մարքեթինգի և հասարակայնության հետ կապերի պատասխանատու Տաթև Մադաթյանի հետ:

- ԻԴՐԱՄ դրամապանակում տեսնում ենք նոր ծառայություն՝ Cashback: Կպատմե՞ք, թե ինչ առավելություններ այն ունի:

- Վերջերս գործարկվեց  Idram Cashback ծառայությունը, որը հնարավորություն է տալիս մեր օգտատերերին ԻԴՐԱՄ-ի հետ համագործակցող առևտրի կետերից գնումներ կատարելիս վերադարձնել ծախսած գումարի մի մասը: Խոսքն իրական գումարի մասին է, այլ ոչ ինչ-որ միավորների: Օգտատերը գնումներ է կատարում այն առևտրի կետերից, որոնք նշված են ծառայության գործընկերների բաժնում, ինչից հետո իրեն վերադարձվում է cashback, որը կարելի է կանխիկացնել կամ կատարել կոմունալ վճարումներ, լիցքավորել հեռախոսի կամ ինտերնետի հաշիվը և այլն: Ընդ որում՝ հետվճարը կատարվում է անմիջապես՝ նույն վայրկյանին, ինչը կարելի է համարել նորարարական, քանի որ հետվճարի շատ համակարգերի դեպքում օրեր են պահանջվում cashback-ը ստանալու համար: ԻԴՐԱՄ դրամապանակով վճարում կատարելու և cashback ստանալու համար բավարար է մեկ գործիք՝ Ձեր սմարթֆոնը: ԻԴՐԱՄ հաշվին կարող եք կցել նաև բանկային քարտերը, և դրանք ևս Ձեզ մոտ պահելու անհրաժեշտություն այլևս չի լինի. ԻԴՐԱՄ դրամապանակը տալիս է լուծում բոլոր հարցերին:

-Ճի՞շտ է, որ համակարգին միացած բոլոր խանութներում, ռեստորաններում կամ սրճարաններում հնարավոր է վճարել նաև հենց ԻԴՐԱՄ դրամապանակով:

- Idram Cashback քարտապանները կարող են վճարել, այո՛, անմիջապես ԻԴՐԱՄ դրամապանակով: Սակայն cashback կուտակելու համար վճարման միջոցն էական չէ: Վճարել կարելի է թե՛ ԻԴՐԱՄ-ով, թե՛ կանխիկ և թե՛ բանկային քարտով: Ենթադրենք, դուք այցելել եք մեր գործընկեր ռեստորաններից մեկը, որն առաջարկում է 10 տոկոս cashback: Հաշիվը վճարելիս հարկավոր է պարզապես սմարթֆոնով ցույց տալ Idram Cashback քարտը կամ նշել այն հեռախոսահամարը, որով գրանցված է Ձեր ԻԴՐԱՄ դրամապանակը, և հենց նույն պահին ԻԴՐԱՄ դրամապանակի հաշվին կփոխանցվի 10 տոկոսին համարժեք գումար:

Մենք չենք սահմանափակում ո՛չ վճարման եղանակները, ո՛չ էլ՝ վերադարձված գումարի օգտագործման ճանապարհները. Idram Cashback քարտապան օգտատերը կարող է տնօրինել իր գումարը՝ կանխիկացնելով կամ օգտագործելով ԻԴՐԱՄ համակարգում:

- Ովքե՞ր են Idram Cashback-ի գործընկերները, և քանի՞ տոկոս cashback են առաջարկում:

- Այս պահին համագործակցում ենք շուրջ 30 առևտրի կետերի հետ, որոնց թվում կան ռեստորաններ, սրճարաններ, հագուստի, աքսեսուարների խանութներ, շուտով նաև սուպերմարկետներ: Դրանց թիվն ավելանում է ամեն օր: ԻԴՐԱՄ օգտատերերն անհամբեր սպասում են, թե որն է լինելու հաջորդ առևտրի կետը, որն օգնելու է խնայել գումար: Նախատեսում եք առաջիկայում մեր գործընկերների թիվը հասցնել 100-ի:

Յուրաքանչյուր գործընկեր ինքն է որոշում, թե գումարի քանի տոկոսը վերադարձնի: ԻԴՐԱՄ-ը, որպես վճարային համակարգ, Կենտրոնական բանկի կանոնակարգով սահմանափակված է զեղչերի, բոնուսների տրամադրման հարցում. մեր փոխարեն դա անում են գործընկեր առևտրի կետերը:

Հավելվածում կա ցանկ, որտեղ նշվում են cashback-ի տոկոսները:

- ԻԴՐԱՄ-ի բոլոր հաճախորդները կարո՞ղ են օգտվել cashback-ից:

- Այո՛, բոլորն անխտիր: Համակարգին կարելի է միանալ ԻԴՐԱՄ դրամապանակում ընդամենը մեկ՝ Cashback կոճակի հպումով, ինչի արդյունքում ստեղծվում է Idram Cashback քարտը՝ իր ունիկալ բարկոդով: Ծառայությանը միանալը հնարավոր է նաև www.idram.am կայքից: Գործընկեր առևտրի կետերում գնումներ կատարելիս պետք է ցույց տալ Idram Cashback քարտը կամ, եթե սմարթֆոնն այդ պահին Ձեզ մոտ չէ, խնդիր չէ, կարող եք նշել այն հեռախոսահամարը, որով գրանցել եք ԻԴՐԱՄ-ը:

- Ինչպե՞ս ընդունվեց Idram Cashback-ն ԻԴՐԱՄ-ի օգտատերերի կողմից:

- Մեր օգտատերերը մեծ ոգևորությամբ ընդունեցին այս նորարարությունը, որովհետև հենց իրենց առաջարկները հաշվի առնելով ենք ստեղծել ծառայությունը:

ԻԴՐԱՄ օգտատերերը շատ ակտիվ են, և բազմիցս եղել են առաջարկներ, որ կուզեին համակարգում տեսնել հետվճար ստանալու հնարավորություն: Հուսով ենք՝ արդարացրել ենք և կշարունակենք արդարացնել իրենց սպասելիքները, նաև կարծում եմ, որ Idram Cashback-ը ԻԴՐԱՄ համակարգն էլ ավելի գրավիչ կդարձնի նորանոր մարդկանց համար:

Ծառայությունն ունի նաև հետաքրքիր սոցիալական բաղադրիչ. ցանկացած օգտատեր կարող է հրավիրել իր ընկերներին, ստեղծել հետևորդների թիմ և դրանից ևս եկամուտ ունենալ: Եթե Ձեր հրավերով գրանցվել են համակարգում, կատարում են գնումներ մեր գործընկերներ առևտրի կետերից ու ստանում cashback, ապա Դուք դրանից անմասն չեք մնում. վերադարձվող գումարի 1 տոկոսի չափով էլ փոխանցվում է Ձեզ՝ որպես հրավիրողի:

- Ինչպե՞ս դառնալ Idram Cashback-ի գործընկեր:

-  ԻԴՐԱՄ-ը բաց է և նախաձեռնող համագործակցությունների հարցում: Մենք նախատեսում ենք շատ լայն տարածում Idram Cashback-ի համար, հետևաբար բոլոր պատրաստակամ առևտրի կետերի հետ ցանկանում ենք համագործակցել՝ սկսած խոշոր առևտրի կետերից մինչև բակային փոքր խանութներ:







Губернаторы России





Губернаторы России
103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media


103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости




Спорт в России и мире



Новости Крыма на Sevpoisk.ru



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России