Добавить новость
103news.com
World News
Август
2018

«Պատրաստված է սիրով». Տիգրան Քեոսայանն ու Մարգարիտա Սիմոնյանը ֆիլմ են նկարահանել Ղրիմի կամրջի մասին (լուսանկար, տեսանյութ)

0

Ռեժիսոր Տիգրան Քեոսայանն ու նրա կինը՝ RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը, ֆիլմ են նկարահանել Ղրիմի կամրջի մասին: «Ղրիմյան կամուրջ. Պատրաստված է սիրով» ֆիլմը Ռուսաստանում կթողարկվի 2018 թվականի աշնանը:

«РИА Новости»-ի հաղորդմամբ՝ ֆիլմի սյուժեի կենտրոնում է Ղրիմի կամրջի շինարարությունը, շինարարների ու բնակիչների պատմությունները, որոնց համար շինարարությունը մի ընդհանուր գործ է դարձել:

Նշվում է, որ Քեոսայանը նկարահանել է ֆիլմը Սիմոնյանի սցենարի հիման վրա, իսկ երաժշտությունը գրել է Սերգեյ Տրոֆիմովը:

«Ֆիլմը սկսվում է 1940-ականներին՝ պատերազմի ժամանակ, և ավարտվում մեր օրերում՝ կամրջի երթևեկության բացման օրը: Դեռ մինչ սցենար գրելը մենք մի քանի անգամ եկել ենք կամուրջ՝ մարդկանց հետ ծանոթանալու, և նրանցից ոմանք ֆիլմի հերոսների նախատիպեր են դարձել»,- ասել է Մարգարիտա Սիմոնյանը:

Տիգրան Քեոսայանը պատմել է, որ ֆիլմի նկարահանումներն անցկացվել են Կերչի նեղուցի ջրային տարածքում և Տուզլա կղզում՝ կամրջի շինարարության իրական պայմաններում:

«Մենք աշխատել ենք իրական շինարարության պայմաններում, և շատ շնորհակալ ենք շինարարներին, որոնք թույլ են տվել մեզ անել դա: Այնտեղ դեկորացիաներ չկային. իսկական բետոն, մետաղ, տեխնիկա: Մեծ շինարարության իսկական մթնոլորտ, որի շուրջ ծավալվում են բոլոր գործողությունները», - պարզաբանել է Քեոսայանը:

 

 

 

 







Губернаторы России





Губернаторы России
103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media


103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости




Спорт в России и мире



Новости Крыма на Sevpoisk.ru



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России