Նիկի Հեյլին բացատրել է պաշտոնը լքելու պատճառը
ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին բացատրել է իր անակնկալ հրաժարականի պատճառը: Նրա խոսքով՝ ժամանակն է, որ իրեն փոխարինելու գան ուրիշները, գրում է Life.ru-ն:
«Չկա որևէ անձնական պատճառ: Իշխանությունների համար շատ կարևոր է հասկանալ, թե երբ է գալիս ետ կանգնելու ժամանակը», - ընդգծել է Հեյլին լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
Նա նաև հայտարարել է, որ անցած տարիների ընթացքում ինքն արել է հնարավոր ամեն բան: Դիվանագետի կարծիքով՝ երբեմն պետք է գան նոր մարդիկ, որոնք նոր ուժեր կներդնեն:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Հեյլին հայտարարել է ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցչի պաշտոնը լքելու մասին: Նա այդ պաշտոնը ստանձնել է 2017 թվականի հունվարին: