Համացանցում է հայտնվել Ղրիմի պոլիտեխնիկական քոլեջում կատարված հարձակման տեսանյութը
Հրապարակվել է Ղրիմի Կերչ քաղաքի պոլիտեխնիկական քոլեջում տեղի ունեցած հարձակման կադրերը պատկերող տեսանյութը:
Ինչպես տեղեկացնում է РИА Новости-ն, տեսանյութում երևում է պայթյունից հետո բարձրացող ծուխը, որին զուգահեռ կրակոցի ձայներ են հնչում:
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան տեղի ունեցած ողբերգության հետևանքով 19 մարդ է մահացել: Աղբյուրի հաղորդմամբ՝ օպերատիվ շտաբը հայտնել է տուժածներից 40-ի անունները, ևս տասը մարդ ծանր վիճակում է գտնվում, նրանց ինքնությունը պարզել չի հաջողվել:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ տուժածների շարքում նշվում է Ալեքսանդր Դանիլյան անունը:
Հայտնի է դարձել, որ զոհվածներից շատերը մահացել են հրազենային վնասվածքներից: Ականատեսների խոսքով՝ շենքում պայթյուն է որոտացել, որից հետո սկսել են կրակ բացել փողոց վազող մարդկանց ուղղությամբ:
Հրաձգություն իրականացնողը 4-րդ կուրսի 18-ամյա ուսանող Վլադիսլավ Ռոսլյակովն է: