Infiniti-ն Դետրոյթում կցուցադրի իր առաջին էլեկտրական քրոսովերի նախատիպը
Ճապոնական Infiniti ընկերությունը ցուցադրել է էլեկտրական քրոսովերի առաջին լուսանկարը, որի հանրային դեբյուտը կկայանա Դետրոյթի ավտոսրահում:
Ինչպես հայտնում է Motor.ru-ն, կոնցեպտային մեքենան կներկայացնի ապրանքանիշի դիզայներական նորարարությունները հաջորդ սերիական մեքենայի և էլեկտրական մոդելի համար:
Կոնցեպտուալ քրոսովերը կդառնա ընկերության մոդելային շարքի էլեկտրականացման՝ հիբրիդային և էլեկտրական մեքենաների թողարկմանն անցնելու մարտավարության մի մասը: Նախատիպի հիմքում ընկած կլինի նոր հարթակ, որը, ընկերության խոսքով, այլ մոտեցում է պահանջում մեքենայի արտաքին տեսքի մշակման համար:
Իր առաջին էլեկտրամեքենան Infiniti-ն մտադիր է թողարկել 2021-ին: Այն կդառնա էլեկտրականացված մեքենաների մի ամբողջական շարքի նախատիպը: