Թերեզա Մեյը Brexit-ի պատճառով չեղարկել է Դավոս կատարելիք այցը
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը չի մասնակցի Դավոսում կայանալիք Համաշխարհային տնտեսական ֆորումին: Այդ մասին հաղորդում է The Guardian թերթը` հղում կատարելով վարչապետի մամուլի քարտուղարին:
Աղբյուրի փոխանցմամբ` Մեյը չեղարկել է այցը` Brexit-ի հարցի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով:
«Վարչապետը չի մեկնի Դավոս, որպեսզի կենտրոնանա այն խնդիրների վրա, որոնք առաջացել են այստեղ», - նշել է խոսնակը` հավելելով, որ առաջիկա օրերին Թերեզա Մեյը հանդիպումներ կունենա եվրոպական երկրների առաջնորդների հետ:
Ավելի վաղ, Դավոսի համաժողովին մասնակցելուց հրաժարվել էր նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: Նա, որպես այցի չեղարկման պատճառ, նշել էր դեմոկրատների հետ ունեցած տարաձայնություններն ու կառավարության աշխատանքի մասնակի դադարեցումը:
