Добавить новость
103news.com
World News
Январь
2019

Անհասկանալի են հայկական կողմի լռությունը և ադրբեջանական կողմի ոգևորիչ դրսևորումները․ Արա Հակոբյանը՝ Մնացականյան-Մամեդյարով հանդիպման մասին (տեսանյութ)

0

«Ազգային օրակարգ» կուսակցության հիմնադիր խորհրդի անդամ Արա Հակոբյանի խոսքով՝ հունվարի 16-ին Փարիզում կայացած Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատարի և Ադրբեջանի ԱԳ նախարարի հանդիպումից հետո հրապարակված հայտարարությունները լավատեսական համարելը վաղ է:

Նա Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ անհասկանալի է, թե ինչ է նշանակում հայտարարության մեջ նշված «խաղաղությանը նախապատրաստվելու» գործընթացը, և ինչ է նշանակում հայտարարություններից հետո հայկական կողմի լռությունը և ադրբեջանական կողմի ոգևորիչ դրսևորումները։

«Հասկանալի չէ՞՝ մենք հիմա բանակցու՞մ ենք Ադրբեջանի հետ, թե՞ չենք բանակցում, որովհետև ժամանակին ասվել է, որ մենք բանակցություններ չենք վարելու, այլ նախապատրաստելու ենք իրավիճակ, որ Արցախը լինի բանակցային կողմ, մենք բանակցելու ենք միայն Հայաստանի անունից, և Արցախն է բանակցելու միայն իր անունից: Հիմա հարց է առաջանում՝ ու՞մ անունից ենք բանակցում,  ու՞մ համար ենք խաղաղություն նախապատրաստում, դա արդյո՞ք Արցախին չի վերաբերում, եթե վերաբերում է, ապա ու՞ր է Արցախը: Այսինքն՝ դեռ վաղ է ասել, որ հայտարարությունները հուսադրող են»,- ասաց նա:

Արա Հակոբյանի խոսքով՝ անորոշություն են ստեղծում նաև Զոհրաբ Մնացականյանի և Էլդար Մամեդյարովի հանդիպումից հետո հայտարարության մեջ եղած ձևակերպումները, որ կողմերի միջև եղած հանդիպման ընթացքում եղել է  մտքերի օգտակար և կառուցողական փոխանակում:

«Ադրբեջանի հայտարարություններն անընդհատ այն մասին են, որ իրենք շարունակում են բանակցությունները հայկական կողմի հետ հին օրակարգով, այսինքն՝ Ալիևը հայտարարություն արեց, որ հայկական կողմը փորձեց Արցախը վերադարձնել բանակցային սեղան, սակայն դա չստացվեց, և ստիպված եկավ բանակցելու: Դա է՞ փոխըմբռնումը․ դա փոխըմբռնում չէ․ դա ադրբեջանական ճնշման արդյունք է, որտեղ հայկական կողմը տեղի է տվել: Եթե մենք վերադարձել ենք նորից «Մադրիդյան» սկզբունքներին, ապա դա փոխըմբռնում չէ գոնե մեր տեսակետից»,- ասաց նա:

Մանրամասները` տեսանյութում:







Губернаторы России





Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media


103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости




Спорт в России и мире



Новости Крыма на Sevpoisk.ru




Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России