Tesla-ն 7 տոկոսով կկրճատի իր աշխատակիցների թիվը ողջ աշխարհում
Էլեկտրամեքենաների արտադրությամբ զբաղվող ամերիկյան Tesla ընկերությունը 7 տոկոսով կկրճատի իր մշտական աշխատակիցների թվաքանակը ողջ աշխարհում: INTERFAX.RU-ի փոխանցմամբ՝ այս մասին ընկերության պորտալում տեղեկացրել է Իլոն Մասկը:
Բացի այդ, ընկերությունը կպահպանի միայն առավել կարևոր ժամանակավոր հաստիքները և կապալառուներին: «Անցյալ տարին ամենադժվարինն էր Tesla-ի պատմության մեջ», - ասվում է մամուլի հաղորդագրությունում:
Չորրորդ եռամսյակի նախնական տվյալները ցույց են տվել, որ ըստ US GAAP-ի՝ ընկերության եկամուտը նվազել է երրորդ եռամսյակի համեմատ:
Tesla-ն տեղեկացրել է մինչև մայիս բոլոր շուկաներում Model 3 էլեկտրամեքենայի մատակարարումն ապահովելու անհրաժեշտության մասին:
Tesla-ի բաժնետոմսերը Նյու Յորքի նախնական աճուրդում էժանացել են 4,6 տոկոսով:
