Добавить новость
103news.com
World News
Январь
2019

Հայաստանը բանակցային փուլում հանուն թվացյալ խաղաղության կարող է հայտնվել զիջումների գնալու ճանապարհին՝ միջազգային ճնշման տակ. Արտակ Զաքարյան

0

Ենթադրում եմ, որ այն, ինչի մասին մենք խոսում և զգուշացնում էինք, կարող է իրականություն դառնալ: Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ, պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը՝ նշելով, որ Հայաստանը բանակցային փուլում հանուն թվացյալ խաղաղության կարող է հայտնվել զիջումներ գնալու ճանապարհին՝ միջազգային ճնշման տակ: Այլապես անհասկանալի է, թե ում են խաղաղության նախապատրաստում, Հայաստանի՞ն, որ 25 տարի խաղաղ կարգավորման և կայուն խաղաղության ջատագովն է եղել, թե Ադրբեջանին, որը բազմիցս պաշտոնապես տուրք է տվել ռազմատենչ հայտարարություններին և ռազմական ճանապարհով խնդրի լուծման հասնելու իր մոտեցումներին:

- Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումից հետո ԵԱՀԿ Մինսկի խումբը հայտարարություն տարածեց, որտեղ, մասնավորապես, խոսվել էր «ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու» մասին: Ի՞նչ է սա նշանակում:

- Սա նշանակում է ԵԱՀԿ Մինսկի խմբի հերթական հայտարարություն կամ հայտարարություն՝ հայտարարության համար: Ըստ էության, դա ոչինչ չասող հայտարարություն էր: Իսկ թե ինչ է խոսվել ու քննարկվել իրականում, մնում է անհայտ: Ենթադրում եմ, որ այն, ինչի մասին մենք խոսում և զգուշացնում էինք, կարող է իրականություն դառնալ: Այսինքն` Հայաստանը բանակցային փուլում, հանուն թվացյալ խաղաղության, կարող է հայտնվել զիջումների գնալու ճանապարհին՝ միջազգային ճնշման տակ: Այլապես անհասկանալի է, թե ում են խաղաղության նախապատրաստում, Հայաստանի՞ն, որ 25 տարի խաղաղ կարգավորման և կայուն խաղաղության ջատագովն է եղել, թե Ադրբեջանին, որը բազմիցս պաշտոնապես տուրք է տվել ռազմատենչ հայտարարություններին և ռազմական ճանապարհով խնդրի լուծման հասնելու իր մոտեցումներին:

- Ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելը ենթադրում է փոխզիջումներ երկու կողմի՞ց էլ:

- Վերջնական խաղաղության հնարավոր է հասնել միայն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացմամբ և Ադրբեջանի կողմից այն ճանաչելու արդյունքում: Սա է խաղաղության բանաձևը, փաստացի կայացած կարգավիճակի իրավական ամրագրում և դրա միջազգային ճանաչում: Դրանից հետո միայն կարող են տեղին լինել փոխզիջումների հնարավորությունները: Քանի դեռ Ադրբեջանը չի խոսում ինքնորոշման իրավունքի իրացման մասին, թվացյալ վերջնական խաղաղության պատրաստվելը հայ ժողովրդի հերթական պատմական միամտությունը կլինի:

- Ընդհանուր առմամբ, ինչպե՞ս եք գնահատում ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում Հայաստանի նոր իշխանությունների ջանքերը: Տեսնո՞ւմ եք սխալներ:

- Նոր իշխանությունների կողմից արցախյան կարգավորման հարցում սխալ հայտարարություններ արդեն արվել էին, երբ Փաշինյանը հայտարարում էր, թե լիազորված չէ բանակցելու Արցախի ժողովրդի անունից: Դա փակուղի էր: Հաջորդ սխալն այն էր, որ Փաշինյանն Ազգային ժողովում հայտարարեց, թե վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո որպես ժառանգություն ստացել է մի տարբերակ, որտեղ Արցախի կարգավիճակի մասին ընդհանրապես ոչ մի բան չկա։ Կա միայն այն, որ Ադրբեջանին պետք է վերադարձվեն հայտնի տարածքները: Դա հերքվեց նախկին արտգործնախարարի կողմից: Այդ հայտարարությունը նույնիսկ Ալեքսանդր Լուկաշենկոն անուղղակիորեն հերքեց՝ ասելով, որ նախագահ Սարգսյանը դեմ է եղել տարածքների վերադարձի ցանկացած քննարկմանը: Արցախյան կարգավորման հարցում մեր դիրքերը եղել են ամուր և ամբողջովին ընկալելի միջազգային հանրության կողմից: Հայաստանի համար հիմնախնդրի կարգավորման բանալին միշտ եղել է Արցախի կարգավիճակի հարցը, ինչպես նաև այն, որ պաշտոնապես Արցախը պետք է վերադառնա բանակցային գործընթաց՝ որպես լիարժեք կողմ: Այս դիրքերից ցանկացած նահանջ կամ շեղում միմիայն բարդացնելու է իրավիճակը հայկական կողմերի համար:  

- Պարո´ն Զաքարյան, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, թե Մոսկվան դրական է գնահատում  ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցում Բաքվից հնչող հայտարարությունները և հուսով է, որ Երևանը նույնպես խնդիրը կարգավորելու պատրաստակամության մասին հայտարարություն կանի։ Նման հայտարարություն պաշտոնական Երևանից չի՞ եղել, կոնկրետ ի՞նչ հայտարարության է սպասում Լավրովը:

- Ենթադրում եմ, որ խոսքը բանակցությունները շարունակելու կողմերի պատրաստակամության մասին է: Բաքվի, այսպես կոչված, դրական հայտարարությունները, ամենայն հավանականությամբ, խոսում են այն մասին, որ վերջիններս ակնկալում են նախկին իշխանությունների համեմատ, Հայաստանի նոր իշխանությունների դիրքորոշման փոփոխություն: Գուցե այդ դրական սպասումները ծնվել են Դուշանբեի վերելակո՞ւմ, կամ արդյո՞ք այդ վերելակը մեր վրա շատ թանկ է նստելու. տեսնենք: Առայժմ դժվարանում եմ ասել, թե նախարար Լավրովը կոնկրետ ի՞նչ է սպասում Հայաստանի նոր իշխանություններից, բայց հուսով եմ, որ վերջիններս ողջամիտ կլինեն:







Губернаторы России





Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media


103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости




Спорт в России и мире



Новости Крыма на Sevpoisk.ru




Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России