Добавить новость
103news.com
World News
Январь
2019

Սպասել, որ ընտրությունների հաջորդ օրը ներդրումները հոսելու են Հայաստան, անիմաստ է. Բաբկեն Թունյան (տեսանյութ)

0

Տնտեսական հեղափոխության քայլերը հստակ մատնանշված են «Իմ քայլը» դաշինքի  նախընտրական ծրագրում, ինչպես նաև Կառավարության ծրագրում։

Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրված Բաբկեն Թունյանը։ Միևնույն ժամանակ նա նկատեց, որ տնտեսական հեղափոխություն նշանակում է ունենալ նոր որակի ու նոր տրամաբանությամբ տնտեսություն՝ ավելի առողջ կառուցվածքով։

«Առաջին քայլերն արդեն կան, օրինակ՝ կոռուպցիայի ու ստվերի դեմ պայքարը, ինչպես նաև բիզնեսի ու քաղաքականության սերտաճման վերացումը, քանի որ դա բոլոր միջազգային կառույցներում նշվել է որպես ՀՀ-ի տնտեսության զարգացման  հիմնական խոչընդոտ։ Այսօր դուք տեսնում եք 88 հոգուց բաղկացած խմբակցությունը, բայց չեք գտնի որևէ մարդու, որը եկել է այստեղ իր բիզնեսը շարունակելու կամ նոր բիզնես ստեղծելու համար։ Իսկ մնացած քայլերը կլինեն օրենսդրական նախաձեռնության տեսքով»,- ասաց նա։

Միևնույն ժամանակ Բաբկեն Թունյանը նկատեց, որ ստվերի ու կոռուպցիայի դեմ պայքարը տնտեսական զարգացման կարևոր, բայց ոչ բավարար ուղղություններից է։ Ավելին՝ նա նշեց, որ կոռուպցիայի դեմ պայքարի եղանակն այն տարբերակով, որ մինչ այսօր եղել է, բավարար չէ կոռուպցիայի դեմ իրապես պայքարելու համար, քանի որ անհրաժեշտ են համակարգային լուծումներ, սակայն կատարվածն առավելագույն է, որը հնարավոր էր կատարել փոքր ժամանակահատվածում։

«Այնպես չէ, որ կոռուպցիայի դեմ պայքարը բոլոր ներդրողների համար լավ չէ, քանի որ ներդրողներ կան, որոնց շահեկան է կոռուպցիոն միջավայրը, որովհետև այդտեղ աշխատելն ավելի հեշտ է, քանի որ կարող են պայմանավորվել ու իրենց ուզած չափանիշներով աշխատել։ Այնպես որ, սպասել, թե կոռուպցիայի դեմ պայքարը տեսնելով՝ ներդրողները վազելով գալու են Հայաստան, այդքան էլ այդպես չէ»,- ընդգծեց Բաբկեն Թունյանը։

Դիտարկմանը, որ վարչապետը հայտարարում էր, թե ՀՀ-ում մինչ արտահերթ խորհրդարանական ընտրություններ չկայանան, ներդրողներ չեն գա, այնպիսի տպավորություն էր ստեղծվել, թե ներդրողները խնդրում են, որ ՀՀ-ում արտահերթ խորհրդարանական ընտրություններ կայանան, Բաբկեն Թունյանն արձագանքեց, թե արտաքին ներդրողներից ոչ մեկը չի խնդրում, որ ներդրում անի որևէ երկրում։

«Միշտ պետք է երկիրը, որը ցանկանում է ներդրող ներգրավել, ինքն աշխատանքներ իրականացնի։ Արտահերթ խորհրդարանական ընտրությունները խանգարող հանգամանքներից մեկն է, բայց ներդրման որոշման կայացման համար շատ այլ կարևոր  հանգամանքներ են մարդկանց հետաքրքիր։ Օրինակ՝ կարող ես  օրենսդրական դաշտը բարեկարգել, հայտարարել, որ քեզ մոտ ամեն ինչ լավ է, բայց ներդրողն իր գործընկերոջ հետ զրուցի, որը ՀՀ-ում ներդրման փորձ ունի, ու չեղյալ հայտարարի։ Սպասել, որ ընտրությունների հաջորդ օրը ներդրումերը հոսելու են Հայաստան, անիմաստ է»,- նշեց Թունյանը։

Ինչ վերաբերում է հարցին, որ հարևան Վրաստանում էլ, երբ եղավ «Վարդերի հեղափոխությունը», Միխեիլ Սաակաշվիլին հայտարարում էր, թե շուտով ներդրողներ կգան, կոռուպցիայի դեմ պայքարում էր և այլն, բայց չեղավ, ինչպես նաև իրենից հետո իր դրված սկզբունքները կորան, Թունյանն արձագանքեց, թե որևէ բան չենք կարող բացառել, բայց շեշտեց, որ ամեն բան իրենց աշխատանքից է կախված։

«Կարող են ցանկացած երկրի վատ սցենար վերցնել՝ ասելով, որ սա կարող է լինել, եթե վատ աշխատենք, ավելի վատ վիճակում կարող ենք հայտնվել, քան մյուսները։ Բայց ինչ վերաբերում է ներդրումներին, որոնք ձեր ուշադրության կենտրոնում են, ասեմ, որ ՀՀ-ում այսօր կա մեծ քանակությամբ ազատ փող, որը մարդիկ դնում են բանկային ավանդների մեջ՝ մոտավոր հաշվարկներով այդ գումարը մոտավորապես 1 մլրդ դոլարի չափ է։ Ինչո՞ւ այդ փողը միանգամից չի ուղղվում բիզնես նախագծերի իրականացմանը, որովհետև մենք չունենք կայացած արժեթղթերի շուկա։ Երբ մեզ մոտ կլինի այդ շուկան, գործարարը կկարողանան  պարտատոմս թողարկել, իսկ 100 դոլար ունեցող մարդը կկարողանա այն գնել, ինչի արդյունքում էլ տնտեսությունը կակտիվանա։ Այնպես որ, կարևոր են ոչ միայն օտարերկրյա, այլև ներքին ներդրումները»,- ընդգծեց Բաբկեն Թունյանը։







Губернаторы России





Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media


103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости




Спорт в России и мире



Новости Крыма на Sevpoisk.ru




Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России