Добавить новость
103news.com
World News
Январь
2019

2 գերատեսչություն նույն հարցով չպետք է զբաղվի, իսկ սփյուռքի հետ հարաբերությունները պետք է համակարգի վարչապետի աշխատակազմը. Ն. Փաշինյանը՝ կառավարության ապագա կառուցվածքի մասին (տեսանյութ)

0

Ընդունված է, որ կառավարման համակարգում լինի 9-11 աշխատողին 1 ղեկավար, իսկ մեր դեպքում 3-5 աշխատողին 1 ղեկավար է բաժին ընկնում: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով կառավարության կառուցվածքային փոփոխություններին:

«Ունենք իրավիճակներ, երբ կան օղակներ, բաժիններ, որ ունեն ղեկավարներ, բայց չկան ենթականեր, օրինակ՝ նախարարություններում կան բաժիններ, բաժնի պետեր, որոնք չունեն աշխատակիցներ, քանի որ բաժնի պետի, տեղակալի աշխատավարձերն ավելի բարձր են, քան աշխատողներինը: Սրա արդյունքում հանդիպում ենք այլ խնդրի: Երբ շատ են աշխատողները, աշխատավարձերն էլ են ցածր լինում: Պետական համակարգի օպտիմալացումը նաև պատշաճ աշխատավարձերի ապահովումն է: Բայց ասել, որ օպտիմալացումը փող խնայելն է, սխալ է»,-նշեց նա:

Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ այնպես պետք է անել, որ 2 գերատեսչություն նույն հարցով չզբաղվի, օրինակ՝ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների ու Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունները զբաղվում են ճանապարհների հարցով:

Ինչ վերաբերում է Կրթության գիտության և Մշակույթի նախարարությունների միավորմանը, ՀՀ վարչապետը բերեց միջազգային օրինակը՝ նշելով, որ մի շարք երկրներ, որոնք տնտեսական առաջընթաց ունեն, այդ փորձն արել են: «Ես համարում եմ, որ մշակույթն ունի գործնական նշանակություն՝ մարդկանց, քաղաքացիների կրթական ցենզը բարձրացնելու, այսինքն՝ մշակույթն առաջին հերթին կրթական նշանակություն ունի»,-նկատեց Փաշինյանը:


Վերջինս հավելեց, որ արդյունքում կլինեն ավելի քիչ փոխնախարարներ, ծառայողական ավտոմեքենաներ, բայց խնայված միջոցները կտրվեն արվեստի զարգացման:

Խոսելով Սփյուռքի նախարարության ապագայի մասին՝ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ նախարարության փակվելու թեման քննարկվում է, քանի որ շատ կարևոր գործառույթներ կան, որ նախարարությունն իրականացնում է սփյուռքում, և դրանց զգալի մասը մշակութային ու կրթական են:«Անարդյունավետ կառավարման օրինակ է, երբ նույն գործառույթը 2 նախարարություն է իրականացնում»,-բացատրեց նա:

Վերջինիս ներկայացմամբ՝ սփյուռքի հետ հարաբերությունները պետք է համակարգվի վարչապետի աշխատակազմի կողմից: «Սա ենթադրում է, որ Սփյուռքի նախարարության կորիզը կտեղավորվի վարչապետի աշխատակազմում՝ որպես աշխատակազմի ստորաբաժանում: Այստեղ առաջանում է խնդիր՝ իսկ ո՞վ է համակարգելու այն, մենք ունենք մի քանի տարբերակ, որոնցից մեկն այն է, որ վարչապետի հատուկ հանձնարարություններով դեսպանը սփյուռքի հետ հարաբերությունների գծով կզբաղվի սփյուռքի հետ տարվող աշխատանքների համակարգմամբ, որը վարչապետի անունից լիազորված կլինի ինֆորմացիան կուտակել և վարչապետին օգնել այդ հարցերը լիարժեք համակարգել: Այսպես մենք կունենանք սփյուռքի հետ հարաբերությունների նոր մակարդակ»,-տեղեկացրեց Նիկոլ Փաշինյանը:

Նա նաև հիշեցրեց, որ քննարկել են նաև Գյուղատնտեսության և Տնտեսական զարգացման նախարարությունների միավորման մասին հարցը: Ըստ նրա՝ 2-ն էլ զբաղվում են օրինակ՝ արտահանման կազմակերպման հարցերով:







Губернаторы России





Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media


103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости




Спорт в России и мире



Новости Крыма на Sevpoisk.ru




Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России