Գվարդիոլա. Չեմպիոնական տիտղոսը հունվարին չեն նվաճում
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան խոսել է Անգլիայի Պրեմիեր լիգայի 23-րդ տուրի՝ «Հադերսֆիլդի» (3:0) դեմ կայացած խաղի մասին:
«Մեր խաղն այսօր այդքան էլ ինձ դուր չեկավ: 3 գոլ ենք խփել, բայց մեր ցուցադրած խաղով դրանից ավելիին արժանի չէինք: Մենք պետք է առաջխաղացում ունենանք: Մենք պետք է պահանջ ներկայացնենք ինքներս մեզ:
Հիմա միայն հունվարն է, և մենք շատ հանդիպումներ ունենք: Չի կարելի չեմպիոնական տիտղոսը նվաճել հունվարին: Եթե «Լիվերպուլը» հաղթում է, ապա մենք պարտավոր ենք հաղթել: Եթե «Լիվերպուլը» պարտվում է, մենք միևնույն է պետք է հաղթենք»,- Գվարդիոլայի խոսքն է մեջբերում BBC-ն:
