Երևանում զինված բախում է կանխվել. կան մեկ տասնյակից ավելի բերման ենթարկվածներ. Shamshyan.com
Փետրվարի 8-ին ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության և Հայաստանի քննչական կոմիտեի աշխատակիցները օպերատիվ հետախուզական գործողությունների արդյունքում մայրաքաղաքում կանխել են զինված բախում:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկանության ծառայողները բերման ենթարկվածներին մի քանի օր պահել են իրենց տեսադաշտում և այսօր վնասազերծել են մեկ տասնյակից ավելի անձանց:
Աղբյուրի փոխանցմամբ` քննիչներն այնպիսի անակնկալ են խուզարկություններն արել, որ այդ անձինք չեն հասցրել թաքցնել ինչ-որ իրեր, այդ թվում ավտոմատ, ատրճանակ և բիտա: Վնասազերծված անձանց դիմակավորված ոստիկանները տեղափոխել են ոստիկանության Էրեբունու բաժին:
Քննիչները պարզել են, որ այս անձինք հնարավոր է անցնեն 2019-ի հունվարի 20-ին Էրեբունի վարչական տարածքում գտնվող բիլիարդանոցներից մեկում վիճաբանություն-ծեծկռոտուք –կրակոցներ արձակելու գործով, ինչի հետևանքով հիվանդանոց էին տեղափոխվել 2 քաղաքացի՝ սուր կտրող-ծակող առարկայից ստացած հարվածներից: Բիլիարդանոցում քննիչները հայտնաբերել էին նաև տարբեր ատրճանակներից արձակված պարկուճներ:
Աղբյուրը նշել է, որ հիվանդանոցում, երբ բժիշկները փորձել են բժշկական օգնություն ցուցաբերել նրանցից մեկին, մարմնի մի հատվածում հայտնաբերել են հանցագործ աշխարհի սիմվոլներով բազմաթիվ դաջվածքներ, իսկ այդ դաջվածքների մեծ մասը բնորոշ են «Արմենիա Փաուեռ» հանցավոր խմբավորմանը: Ոտիկաններն ու քննիչները լուրջ կասկածներ ունեն, որ ռազբորկան ղեկավարվել է բանտից: