103news.com
World News
Май
2019

Երևանի կոմունալ ոլորտը շարունակում է փոխքաղաքապետի ենթակայության տակ մնալ, ընթացիկ աշխատանքներն է համակարգում Կամո Արեյանը. քաղաքապետի մամուլի քարտուղար

0

Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը հաստատում է մամուլի տեղեկությունը, որ կոմունալ ծառայության ոլորտի համակարգումը հանձնվել է Երևանի նախկին փոխքաղաքապետ, այժմ քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանին՝ հստակեցնելով, որ դա ամենևին չի նշանակում, որ այդ մասով լիազորությունները փոխքաղաքապետից անցել են խորհրդականին:  

«Քանի որ մենք տրանսպորտի բարեփոխումների իրականացման կարևորագույն փուլ ենք մտնում, և բարեփոխումները բավականին մեծ ծավալի ուժերի կենտրոնացում են պահանջում, քաղաքապետը հանձնարարել է Հրաչյա Սարգսյանին զբաղվել փաթեթի մշակմամբ: Քանի որ հասկանալի է, որ առաջին տեղակալի համակարգման ոլորտում են գտնվում քաղաքի կառավարման մի շարք բնագավառներ, քաղաքապետն  առաջարկել է խորհրդական Կամո Արեյանին զբաղվել  կոմունալ տնտեսության հարցերով: Սա չի  նշանակում, որ Հրաչյա Սարգսյանից վերցվել է այդ ոլորտը, կոմունալ ծառայության բարեփոխումների, ծրագրերի իրականացման աշխատանքները շարունակում է համակարգվել, բայց ընթացիկ աշխատանքները համակարգում է Կամո Արեյանը»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց Կարապետյանը:

Խոսնակը նշեց, որ, ըստ էության, մինչ այս էլ Կամո Արեյանը զբաղվել է այս հարցով, մասնավորապես, ձնամաքրման աշխատանքների ժամանակ է նա ներգրավված եղել, նաև ապրիլի 24-ի կամ տոնական ինչ-ոչ միջոցառումների ժամանակ քաղաքի մաքրությունը պահելու հարցերում, որը նրա անձնական ուշադրության ներքո գտնվելով, արդյունավետ իրականացվել է:

Հարցին, թե քաղաքապետի խորհրդականի գործառույթների մեջ մտնո՞ւմ է նման ոլորտներով զբաղվելը, և տեղի՞ն է դիտարկումը, որ երբևէ քաղաքապետի խորհրդականը չի կատարել քաղաքապետի առաջին տեղակալի լիազորությունները, Կարապետյանը հիշեցրեց, որ նախկինում՝ մինչև Հայկ Մարությանի պաշտոնավարումը, քաղաքապետն ուներ 9 խորհրդական և 5 օգնական, որոնք որոշակի ոլորտներ էին համակարգում, մինչդեռ հիմա   ունի 3 խորհրդական: «Այդ բոլոր 9 խորհրդականները համակարգում էին մեկական ոլորտ, օրինակ` խորհրդական Ալիկ Գևորգյանը՝ տրանսպորտի ոլորտը, խորհրդական Վանո Վարդանյանը՝ ներդրումների, արտաքին կապերի ոլորտը, խորհրդական Գրիգոր Սարիբեկյանը՝ զորակոչային հարցերի և մշակութային հացերի ոլորտը և այլն, և հասկանալի է, որ այն աշխատանքը, որը նախկինում կատարում էին խորհրդականները, հիմա ավելի մեծ է ծանրաբեռնվածությունները քաղաքապետի և տեղակալների վրա, և միանգամայն նորմալ է, որ որևէ ոլորտի կուրացիա կամ մի մասը փոխանցվի խորհրդականներին»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է թերթի այն տեղեկություններին, որ սա ոչ թե Հայկ Մարությանի որոշումն է, այլ Նիկոլ Փաշինյանի, ինչից Մարությանը դժգոհ է, Հակոբ Կարապետյանը պատասխանեց, թե դա, իհարկե, բամբասանք է:

«Ուզում եմ հիշեցնել, որ այն ժամանակ, երբ հայտնի դարձավ, որ քաղաքապետ Հայկ Մարությանը խորհրդական էր նշանակել Կամո Արեյանին, ինչ-որ հակառակ կարծիքներ էին հնչում, որ ի հեճուկս իր թիմի ցանկությանը՝ Մարությանը պահել է Արեյանին: Իրականում ո´չ մեկն է  ճիշտ, ´ոչ էլ այս մյուսը: Քաղաքապետը, գնահատելով պարոն Արեյանի փորձն ու  գիտելիքները, ինստիտուցիոնալ հիշողությունը, այսպես ասած, նրան առաջարկել է պաշտոնավորման հենց սկզբից զբաղեցնել խորհրդականի պաշտոնը, և հասկանալի է, որ նաև այս որոշումն է կայացրել քաղաքապետը, և առհասարակ  քաղաքի կառավարմանը վերաբերող բոլոր որոշումները կայացնում է քաղաքապետը՝ իր թիմի հետ  խորհրդակցելով»,-ասաց նա:

Նշենք, որ «Հրապարակ» օրաթերթը գրել էր, թե փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանը կոորդինացնում էր Երևանի կոմունալ ոլորտը (հոսանք, գազ, աղբահանություն, սանմաքրում, ջրամատակարարում և այլն)։ Օրերս նրան զրկել են լիազորությունների զգալի մասից՝ կոմունալի համակարգումը հանձնելով Երևանի նախկին փոխքաղաքապետ, այժմ քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանին։ Երբևէ քաղաքապետի խորհրդականը չի կատարել քաղաքապետի առաջին տեղակալի լիազորությունները։ 





Губернаторы России
Москва

Сергей Собянин. Главное за день





Москва

Стоит ли отдавать ребенка в частную школу?


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Собянин пообещал продлить скоростные диаметры Москвы в Ярославскую область



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Алла Пугачёва

Непубличный внук Аллы Пугачевой Дени Байсаров оказался владельцем убыточного бизнеса в России




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

Подведены итоги конкурса «Мы верим твердо в героев спорта»

Представители Росгвардии поздравили воспитанников Центра спорта и образования «Самбо-70» с принятием торжественной клятвы

РПЛ. ЦСКА — «Ахмат». Прямая трансляция, смотреть онлайн


ATP

Даниил Медведев вышел во второй круг турнира ATP-500 в Пекине



Новости Крыма на Sevpoisk.ru


Москва

Подведены итоги конкурса «Мы верим твердо в героев спорта»



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России