Добавить новость
103news.com
World News
Май
2019

«168 ժամ». Շատ անհետևողական քաղաքականություն է վարվում ղարաբաղյան ուղղությամբ. Արցախը զգում է, որ իր մեջքի հետևում ինչ-որ բան է կատարվում. Ս. Տարասով

0

«Ցանկացած հեղափոխություն ունի իր ժանրը, իր էպիզոդները՝ արտաքին թշնամի, դավադրություններ, և այլն։ Այսինքն՝ այս կերպ գործում է այն իշխանությունը, որը նպատակ ունի ոչ թե լուծել համահասարակական խնդիրները, այլ պահել իր ազդեցությունը։

Նիկոլ Փաշինյանը, մեկ տարի է՝ իշխանություն է, դատական համակարգն իշխանության ամենակարևոր ճյուղերից մեկն է, և այդ ոլորտում բարեփոխումները պետք է նախաձեռնվեին ամենաառաջին հերթին։ Վարչապետը դա չարեց, հին համակարգը շարունակեց աշխատել՝ բազում գործեր եղան… դատարանները գործում էին, և Փաշինյանը հարցեր չուներ։ Հենց դատարանն ազատ արձակեց Քոչարյանին, նա միանգամից հայտարարեց այդ ոլորտում առկա ճգնաժամի մասին»,- այս մասին «168 ժամի» հետ զրույցում ասել է ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը՝ անդրադառնալով ՀՀ ներքաղաքական զարգացումներին։

Նրա խոսքով՝ դա նշանակում է, որ, իհարկե, ճգնաժամ կա, բայց դա ունի աշխարհայացքային բնույթ, նա ցանկանում էր, որ դատարանները լինեին լիբերալ, սակայն ենթարկվեին իր կամքին։

Փաշինյանը երեկ խոսել է նաև Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում դավադրության հնարավորության մասին՝ ասելով, թե Արցախում ՀՀ կառավարության ու անձամբ վարչապետի դեմ ստահոդ քարոզչություն է իրականացվում, որը վերլուծելով` դավադիր պատերազմ հրահրելու, անգամ որոշ տարածքներ հանձնելու և տեղի ունեցածի պատասխանատվությունը ՀՀ կառավարության վրա դնելու դավադիր նպատակ է տեսնում։ Այս առնչությամբ Տարասովն ասել է.

«Լսեք, Ղարաբաղում մարդիկ պայքարում են, նրանք հայաստանցիների հետ միասին պաշտպանում են այն տարածքը, որը նրանք ուզում են պահել իրենց վերահսկողության տակ։ Երբ Փաշինյանն իր անձնական հրամանով ազատեց պաշտոնից Ղարաբաղի պաշտպանության նախարարին, դա Ղարաբաղի ներքին գործերին միջամտություն էր, մյուս կողմից՝ նա նշում է, որ Ղարաբաղն առանձին տարածք է։

Սրանք երկակի, եռակի ստանդարտներ են, որոնք այդ հասարակության մեջ արդեն չեն էլ աշխատում։ Սա հրապարակախոսության կրիզիս է, ժանրի ճգնաժամ է, և ոչ թե՝ քաղաքականություն։ Նա փակուղում է հայտնվել, բայց դրանից դուրս գալ է հարկավոր, որովհետև արդեն աջակցության մակարդակը նախկինը չէ, այս անգամ մարդիկ դուրս եկան իր կոչի ետևից, բայց ոչ այն թափով, ինչ անցյալ տարի գարնանը:

Ավելին՝ շատ մարմիններ, այդ թվում՝ նախագահը, կոչ արեց հետևել օրենքի տառին։ Նա քիչ-քիչ հայտնվում է մեկուսացման մեջ։ Ո՞վ է Ղարաբաղում դավադրություն կազմակերպում՝ Ռոբերտ Քոչարյա՞նը… Կամ Բակո Սահակյա՞նն է դավադրություն կազմակերպում»։

Հարցին էլ, թե այս հայտարարությունից հետո կարծիք կա, որ հայկական կողմը կարող է գնալ այդ ճանապարհով՝ մեղավորությունը դնելով Արցախի վրա, Տարասովը պատասխանել է.

«Դա հիմնավորումներից զուրկ չէ, քանի որ շատ անհետևողական քաղաքականություն է վարվում ղարաբաղյան ուղղությամբ։ Ես շատ եմ ասել, որ մի շարք զարգացումներից տպավորություն եմ ստանում, որ կա պրոյեկտ, կա ծրագիր, դա ղարաբաղյան կողմը նկատում է, Ղարաբաղը զգում է, որ իր մեջքի հետևում ինչ-որ բան է կատարվում»»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:







Губернаторы России





Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media


103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости




Спорт в России и мире



Новости Крыма на Sevpoisk.ru




Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России