Добавить новость
103news.com
World News
Май
2019

«Իրատես». Կարևոր ասելիք՝ բեմականացման թիկունքում. Փաշինյանը դատական համակարգը փոխելու մասին խոսելիս առավել կարևոր բան «սղացրեց»

0

«Երեկվա մեծ բեմականացման թիկունքում ավելի կարևոր բան տեղի ունեցավ։ Նիկոլ Փաշինյանը խոսեց դատական համակարգը նոր Հայաստանի ձգտումներին համապատասխանեցնելու մասին, սակայն առավել կարևոր բան «սղացրեց» իր ելույթում։

Խոսելով Արցախի և Հայաստանի ժողովրդի միջև տարաձայնություններ, հակասություններ և նույնիսկ թշնամանք հրահրելու մասին, Փաշինյանն ասաց. «Մեր երկրում գործած համակարգային կոռուպցիայից Արցախի մեր հայրենակիցները հաճախ ավելի շատ են տուժել, բայց այդ համակարգերի որոշ պաշտոնյաներ գործադրում են կոռուպցիոն կապերը՝ Արցախում Հայաստանի կառավարության և անձամբ վարչապետի դեմ ստահոդ քարոզչություն իրականացնելու համար»:

Ի՞նչ ասել է՝ արցախցին հաճախ ավելի շատ է տուժել մեր երկրի համակարգային կոռուպցիայից։ Սա սովորական քաղաքական գործչի հայտարարություն չէ, սա ասում է երկրի վարչապետը, որի խոսքը պետք է փաստական հիմք ունենա։ Ես՝ որպես ՀՀ քաղաքացի, ուզում եմ իմանալ, թե ինչպե՞ս ու ինչո՞ւ է արցախցին տուժել Հայաստանի համակարգային կոռուպցիայից։ Նիկոլ Փաշինյանը պարտավոր է իր ասածը նաև ապացուցել, այլապես կստացվի, որ մերկապարանոց հայտարարություններ է անում, և հենց ինքն է սերմանում թշնամանք, հրահրում հակասություն։

Սակայն առավել կարևոր մտքերն առջևում են։ «Դեռևս նախորդ տարվա խորհրդարանական ընտրությունների քարոզարշավին ասել եմ, որ այս ամենը վերլուծելով՝ դրա տակ տեսնում եմ ընդհուպ դավադիր պատերազմ հրահրելու, անգամ որոշ տարածքներ հանձնելու և տեղի ունեցածի պատասխանատվությունը Հայաստանի կառավարության վրա դնելու հեռահար նպատակ»։ Սա և վտանգավոր է, և անհապաղ բացատրություն է պահանջում։ Պետք է բացահայտ ասել, ո՞ր ուժերն են դրանք, ո՞վ է փորձում տարածք հանձնել ժողովրդի թիկունքում։ Եթե այս առումով էլ անուններ չհնչեցին, ուրեմն Փաշինյանը պարզագույն մանիպուլյացիաներով է զբաղված ու ծայրաստիճան անպատասխանատու ղեկավար է դարձել։

Ինչպե՞ս կարող է «ժողովրդի» վարչապետն իմանալ, թե ովքեր են ուզում դավաճանական գործողություններ անել ու նրանց անունները ժողովրդին չասել։ Ինչո՞վ է պայմանավորված այս ակնարկներով ասելիքը, այսինքն, եթե տարածք հանձնողները խելոք նստեն տեղները, Փաշինյանի իշխանության համար սպառնալիք չներկայացնեն, կարող են ազատ ապրել, տարածք էլ հանձնեն, ողջ Արցախն էլ։ Սա՞ է վարչապետ Փաշինյանի՝ այդ մարդկանց չգաղտնազերծելու և ակնարկներով խոսելու նպատակը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:







Губернаторы России





Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media


103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости




Спорт в России и мире



Новости Крыма на Sevpoisk.ru




Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России