Ջոկո Վիդոդոն վերընտրվել է Ինդոնեզիայի նախագահի պաշտոնում
Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոն հաղթել է երկրի նախագահական ընտրություններում և պաշտոնավարման երկրորդ ժամկետը կանցկացնի: Այս մասին տեղեկացնում է vesti.ru-ն:
Երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է ընտրությունների վերջնական արդյունքները: Վիդոդոյի օգտին է քվեարկել ընտրողների 55,5 տոկոսը: Նրա միակ մրցակից, ընդիմադիր Պրաբովո Սուբիանտոն ստացել է ձայների 44,5 տոկոսը:
Հիշեցնենք, որ Ինդոնեզիայում ապրիլի 17-ին տեղի են ունեցել պատմության մեջ խոշորագույն համընդհանուր ընտրությունները: Նախագահի ընտրություններն անցկացվել են մեկ փուլով, հաղթելու համար պահանջվել է ձայների պարզ մեծամասնությունը:
