Добавить новость
103news.com
World News
Май
2019

«Իրատես». Ո՞ւմ մտքով կանցներ, որ հանուն հայրենիքի ռազմաճակատ մեկնած մարդու հետևից 2,5 տասնամյակ անց «թուրք» կարող են վանկարկել ու թքել նրա վրա

0

«Ո՞ւմ մտքով կանցներ, որ հանուն հայրենիքի ռազմաճակատ մեկնած մարդու հետևից երկուսուկես տասնամյակ անց «թուրք» կարող են վանկարկել ու թքել նրա վրա: Ո՞վ կարող էր պատկերացնել, որ մի բուռ ժողովրդին կարող են սևերի ու սպիտակների, հեղափոխականների ու հակահեղափոխականների բաժանել ու թոռների հետ զբոսանքի դուրս եկած ազատամարտիկին` ՀՅԴ-ական Հրանտ Մարգարյանին, հարձակման թիրախ դարձնել օրը ցերեկով՝ երեխաների աչքի առջև:

Մի կողմ թողնելով նրա կուսակցական պատկանելությունը, Արցախյան ազատամարտի մասնակից լինելու հանգամանքը` մի պահ պատկերացնենք, որ նույն կերպ են վարվում մեզ հետ, ի՞նչ կզգայինք: Գոնե ես նախորդ տարվա այս օրերին սեփական մաշկի վրա զգացել եմ՝ ինչ է նշանակում մեկ օրում օտարանալ այն հարազատների համար, որոնց համակարծիք չես: Այժմ, փաստորեն, պետք է շնորհակալ լինեմ նրանց, որ ֆիզիկական բռնություն չեն գործադրել, այլ միայն քամահրանքի ու սաստող հայացքների են արժանացրել:

Ինչքան էլ իշխանության եկած նորեկները հայտարարում էին սիրո ու հանդուրժողականության մասին, դեպքերի զարգացումներն ու հասարակության ներսում առաջացած անջրպետի խորացումն այլ բանի մասին են գուժում: Դեռ այն ժամանակ ես հույս ունեի, որ երկրի մտավորականությունը, արվեստագետները, մարդիկ, որոնց խոսքը փոքրիշատե լսելի է ու հարգանքի արժանի հասարակության համար, հայտարարություններ կանեն՝ փորձելով մեղմացնել օր օրի ահագնացող ատելության մթնոլորտը: Բայց մտավորականների միակ արարքն Օպերային թատրոնում վարչապետի հետ հանդիպումն ու նրան կենաց հիշեցնող դիֆիրամբներ ձոնելը եղավ:

Նախորդ իշխանությունների կողմից հատկացված միջոցներով՝ պետական կամ մասնավոր, ֆիլմեր նկարահանած ռեժիսորներից մեկը, պարզվեց, չէր հասկացել՝ տեղի ունեցածը` իշխանափոխությունը, երա՞զ է, թե՞ իրականություն:

Մտավորականությունը լռեց նաև այն ժամանակ, երբ Հայաստանի համար կենսական նշանակություն ունեցող գերատեսչությունը՝ Մշակույթի նախարարությունը, օպտիմալացնելու որոշում կայացվեց: Կարևորը փողը լինի, ֆիլմ նկարեն, գիրք տպագրեն, շրջագայեն երկրե երկիր, երգեն իշխանական խնջույքներին, հոգ չէ, թե ազգային մշակույթն ու դիմագիծը պահպանելու կարևորագույն հարցն անտեսում են:

Եթե հանկարծ իրավիճակի փոփոխություն տեղի ունենա, ու այժմյանները նախկին դառնան՝ այդ ժամանակ էլ նորեկներին «երազի ու իրականության» ձոնը կասեն: Որոշ մտավորականներ վրդովված կեցվածք ընդունեցին Օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավար ու տնօրեն Կոնստանտին Օրբելյանին տնօրենի պաշտոնից ազատելու ժամանակ, հստակեցրին՝ կբողոքեն այնքան ժամանակ, քանի դեռ Օրբելյանը չի վերականգնվել պաշտոնում:

Դեպքից անցել է շուրջ երկու ամիս, թատրոնը տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար ունի, Օրբելյանն այդ պաշտոնում, ըստ երևույթին, չի վերականգնվի, իսկ արվեստագետները մոռացել են, որ միջադեպը դատապարտող հայտարարություն էին տարածել ու ստորագրել դրա տակ: Քաղաքական խաղերի մեջ ներքաշված մտավորականությունը, իհարկե, նոր չէ, բոլոր ժամանակներում էլ իշխանության ներկայացուցիչներին շոյել է, երբ իրենց հաճոյախոսել են հասարակության շրջանում համբավ ունեցող մարդիկ: Բայց նրանց թիվ մեկ առաքելությունը պետք է լինի մարդկանց մշակութային ու կրթական մակարդակի բարձրացումը, անհրաժեշտ պահին հայտարարություններ անելը, կոչով հանդես գալը, սթափ դատելու ու գեղեցիկը տեսնելու հորդոր հնչեցնելը:

Այս օրերին մեզ համար անթույլատրելի ժանտախտը՝ հայաստանցի-ղարաբաղցի բաժանումը, որ կարող է կործանարար լինել ամբողջ պետության համար, կրկին գլուխ է բարձրացրել: Եվ այդ տարանջատումը հրապարակ է նետվում, օրինակ, վարչապետի աշխատակազմի ղեկավարի շուրթերով: Ու կրկին լռում են մտավորականները»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:







Губернаторы России





Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media


103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости




Спорт в России и мире



Новости Крыма на Sevpoisk.ru




Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России