Добавить новость
103news.com
World News
Май
2019

ԱՄՆ-ն Huawei-ին «սև ցուցակում» ներառելուց հետո ժամանակավորապես թույլ է տվել վերսկսել գործունեությունը

0

ԱՄՆ առևտրի նախարարության որոշմամբ՝ չինական Huawei ընկերությունը ժամանակավորապես կպահպանի երկրում ցանցի գործունեությունը և կշարունակի հաճախորդներին ծրագրային թարմացումներ ներկայացնել, գրում է РИА Новости-ն:

Որոշումը, սակայն, ուժի մեջ կմտնի միայն օգոստոսի 19-ից:

Միացյալ Նահանգների առևտրի նախարար Ուիլբուր Ռոսսը հայտնել է, որ ձեռնարկված քայլը թույլ կտա օպերատորներին սահմանված ժամկետում կատարել այլ ընկերությունների նկատմամբ ունեցած աշխատանքային պայմանավորվածությունները: Նրա խոսքով՝ որոշումը կայացվել է ամերիկյան ընկերությունների համար «կտրուկ խնդիրներ» չստեղծելու նպատակով:

«Ժամանակավոր ընդհանուր արտոնագրով կթույլատրվեն գործունեության որոշ տեսակներ, որոնք անհրաժեշտ են գոյություն ունեցող հաղորդակցման ցանցերի աշխատանքները շարունակելու և արդեն գոյություն ունեցող բջջային ծառայություններին օժանդակելու համար»,- ասվում է նախարարության հայտարարության մեջ:

Ավելի վաղ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ամերիկյան տեղեկատվական տեխնոլոգիաներն օտարերկրյա լրտեսության վտանգի տակ են, ինչի առնչությամբ «ազգային արտակարգ դրություն» էր սահմանել: 

Անցած աբաթ Միացյալ Նահանգների առևտրի նախարարությունը Huawei-ն ընդգրկել էր «սև ցուցակում»՝ ընկերությանը զրկելով ամերիկյան արտադրողների տեխնոլոգիաները և մասերը գնելու հնարավորությունից, ինչպես նաև արգելելով առանց հատուկ արտոնագրի համագործակցել ամերիկյան ընկերությունների հետ:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր tert.am-ը, Չինաստանի տեխնոլոգիական ոլորտի առաջատար համարվող Huawei ընկերությունը զրկվել է ամերիկյան Google-ի Android օպերացիոն համակարգն օգտագործելու հնարավորությունից, ինչը լուրջ հարված է տեխնոլոգիական բրենդին:

Huawei նոր սմարթֆոններն այլևս մատչում չեն ունենա դեպի Gmail, Google Maps և Google Play store հավելվածները: Արդեն օգտագործվող մոդելների օգտատերերը թեև կարողանում են օգտվել Google Play և մյուս հավելվածներից, սակայն ապագայում հնարավորություն չեն ունենա թարմացնել Android օպերացիոն համակարգն ու նոր տարբերակները ներբեռնել:

Google-ից մեկնաբանել են, որ իրենց քայլը պայմանավորված է նախագահ Դոնալդ Թրամփի՝ չինական ընկերությունը «սև ցուցակում» ներառելու որոշմամբ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Թրամփը Huawei-ն մեղադրել էր իր սարքերի միջոցով լրտեսելու համար:







Губернаторы России





Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media


103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости




Спорт в России и мире



Новости Крыма на Sevpoisk.ru




Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России