Добавить новость
103news.com
World News
Май
2019

Թրամփի նախկին փաստաբանը խոստովանել է, որ նախագահի և Ռուսաստանի միջև կապերի վերաբերյալ կեղծ ցուցմունք է տվել Կոնգրեսի առաջ

0

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախկին փաստաբան Մայքլ Քոհենը հայտարարել է, որ նախագահի անձնական իրավաբաններից մեկը՝ Ջեյ Սեքյուլոուն, իրեն ԱՄՆ Կոնգրեսի առջև ստելու կարգադրություն է տվել, հաղորդում է CNN-ը:

Այս մասին ասվում է Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հետախուզության հատուկ հանձնաժողովում տարվա սկզբին տեղի ունեցած լսումների 600 էջանոց սղագրության մեջ: Մայիսի 20-ին պալատի անդամները կողմ են քվեարկել սղագրությունը հրապարակելու մասին որոշմանը:

Քոհենի խոսքով՝ նա ստել է օրենսդիր մարմնին, երբ ավելի վաղ հայտնել է, թե Մոսկվայում Trump Tower բարձրահարկ շենքի կառուցման վերաբերյալ բանակցություններն ավարտվել են 2016թ.-ի հունվարի 31-ին: Նա պարզաբանել է, որ իրականում բանակցություններն ավարտվել են նույն տարվա հունիսին, իսկ ինքը ստիպված է եղել ստել, քանի որ ճշմարտությունը կարող էր վնասել այդ ժամանակ Հանրապետական կուսակցության կողմից առաջադրված նախագահի թեկնածուին:

Կոնգրեսականների այն հարցին, թե ով է Քոհենին նման հրաման տվել, նա ասել է՝ Ջեյ Սեքյուսոուն: Վերջինիս իրավաբաններ Ջեյն Ռասկինը և Պատրիկ Սթրոուբրիջը քննադատել են Քոհենի հայտարարությունը, որը, նրանց կարծիքով, հակասում է տրամաբանությանը և առողջ բանականությանը:

ԱՄՆ նախագահի նախկին փաստաբանը մի շարք այլ մանրամասներ է բացահայտել Մոսկվայում շենքի կառուցման՝ այդպես էլ չիրականացված ծրագրի մասին, որոնք, ըստ նրա, պետք է հիմք տան ենթադրելու 2016թ.-ի նախագահական ընտրություններում ռուսական միջամտության ճշմարիտ լինելու մասին:

Հիշեցնենք, որ 2018թ.-ի դեկտեմբերին Քոհենը 3 տարվա ազատազրկման էր դատապարտվել մի շարք հանցանքների, այդ թվում՝ բանկային ոլորտում խարդախությունների, ամերիկյան ֆինանսական ընկերություններին կեղծ վկայություններ տրամադրելու և նախընտրական քարոզարշավի ֆինանսական օրենքները խախտելու համար:







Губернаторы России





Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media


103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости




Спорт в России и мире



Новости Крыма на Sevpoisk.ru




Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России