Добавить новость
103news.com
World News
Май
2019

ՀՀ-ում ԵՄ պատվիրակությունը չի մեկնաբանում Նիկոլ Փաշինյանի՝ դատական համակարգում նախաձեռնած գործողությունները

0

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը չի մեկնաբանում այդ հարցը: Այսպես է արձագանքել Հայաստանում Եվրամիության պատվիրակությունը՝  պատասխանելով Tert.am-ի հարցմանը, թե ինչպես են վերաբերվում վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից նախաձեռնած գործողություններին՝ դատարանի դռները փակելուն, դատական համակարգում հեղափոխություն իրականացնելու մասին հայտարարություններին:

«Ափսոսանքով տեղեկացնում ենք Ձեզ, որ Եվրամիությունը չի մեկնաբանի Ձեր նշած հարցը»,- նշված է պատասխանում:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը մայիսի 20-ին հրավիրված խորհրդակցությունում հայտարարել էր, որ եկել է դատական իշխանությունում «վիրահատական միջամտություններ» իրականացնելու ժամանակը, որը պետք է արտահայտվի հետևյալում. 

«1. Մարդիկ պետք է իմանան ՀՀ-ում գործող բոլոր դատավորների գույքային վիճակի մասին, քաղաքական կապերի ու ծագումնաբանության մասին:

2. Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումներով հաստատված քաղաքացիների իրավունքների կոպիտ խախտումներով դատավճիռների հեղինակ բոլոր դատավորները պետք է հրաժարական տան, հեռանան կամ հեռացվեն: 

3. Բոլոր դատավորները, որոնք գիտեն, որ չեն կարող լինել անաչառ, պետք է հրաժարական տան:

4. Անցումային արդարադատության մեխանիզմների ներդրումը կենսական առաջնահերթություն է ՀՀ–ի համար:

5. ԱԺ-ում պետք է տեղի ունենա օրենսդրական համապատասխան աշխատանք՝ երկրի համար կենսական օրակարգը կյանքի կոչելու, ՀՀ-ում իրապես անկախ դատական համակարգ ունենալու համար: Եթե սրա համար անհրաժեշտ լինի իրականացնել սահմանադրական փոփոխություններ, պետք է գնանք այդ քայլին: Եթե սրա համար անհրաժեշտ լինի համաժողովրդական հանրաքվե, պետք է գնանք նաև նման լուծումների»:

Նիկոլ Փաշինյանը նաև ասել էր, որ այս օրակարգը քննարկել են ՄԱԿ-ի, ԵՄ և այլ ներկայացուցիչների հետ և ինքը հույս ունի, որ միջազգային գործընկերները կկանգնեն ՀՀ կողքին՝ իրապես անկախ, օբյեկտիվ դատական համակարգ ունենալու համար:







Губернаторы России





Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media


103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости




Спорт в России и мире



Новости Крыма на Sevpoisk.ru




Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России